Լրահոս

26.01.2013 09:32


Վրաստանում մթնոլորտը փոխվում է

Վրաստանում մթնոլորտը փոխվում է

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը ողջունում է Ջավախքցի ակտիվիստ Վահագն Չախալյանի համաներմամբ ազատ արձակման փաստը:
ՍՋՀՀԿ-ի խորհուրդը գոհունակություն է հայտնում, որ  Վրաստանում    մթնոլորտը   փոխվում է եւ քաղաքական հաշվարկներով բանտարկված  կամ հետապնդման մեջ գտնվող  հայազգիներ ազատ են արձակվում:

Նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը  հակասում էր   ժողովրդավարության սկզբունքներին եւ առկա էին  մարդու իրավունքների կոպիտ խախտման բազմաթիվ դեպքեր :
ՍՋՀՀԿ-ի խորհուրդը հույս է հայտնում , որ նման բարեփոխումները կշարունակվեն եւ Վրաստանի հայության , հատկապես Ջավախքի հայության  առջեւ ծառացած բազմակողմանի խնդիրները կլուծվեն:

Սամցխե-Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը