Լրահոս

25.01.2013 17:13


Երևան-Վանաձոր և հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղիներում կգործի նախկին փոխադրավարձը

Երևան-Վանաձոր և հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղիներում կգործի նախկին փոխադրավարձը

Բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունն էր առաջացրել  2012թ. հունիսին, դեռևս Տրանսպորտի և կապի նախկին նախարարի օրոք, Երևան-Վանաձոր և հակառակ ուղղությամբ՝ Վանաձոր-Երևան, միկրոավտոբուսային երթուղիներում փոխադրավարձի բարձրացումը՝ դառնալով 1400 դրամ։
Հաշվի առնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի  առաջարկությունը և եզրակացությունը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հունվարի 24-ի հրամանով Երևան- Վանաձոր և Վանաձոր-Երևան ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղիներում  վերականգնվել է նախկին փոխադրավարձը՝ 1200 դրամ։ 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը