Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի ազգային կրթության նախարար Ռեմուս Պրիկոպիեի հետ
Հունվարի 25-ին դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպեց Ռումինիայի ազգային կրթության նախարար Ռեմուս Պրիկոպիեի հետ (Remus Pricopie):
Հանդիպումն ուներ բաց եւ գործնական բնույթ եւ անցավ փոխըմբռնման մթնոլորտում: Քննարկվեցին երկու երկրների միջեւ կրթության ոլորտում համագործակցության առկա ծրագրերը եւ նախանշվեցին նոր ուղղություններով փոխգործակցության հեռանկարները: Կողմերը քննարկեցին «Հայաստանի եւ Ռումինիայի կառավարությունների միջեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում 2011-2015թթ. համագործակցության մասին ծրագրով» իրականացվող կետերը:
Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով համաձայնագրով նախատեսված ծրագրերի ընթացքի վերաբերյալ, կողմերը պայմանավորվեցին լրացուցիչ ջանքեր գործադրել դրանց ընդլայնման եւ փոխլրացման ուղղությամբ: Դեսպան Գասպարյանը, մասնավորապես կոչ արեց, փոխադարձության սկզբունքով առաջնորդվելով, խրախուսել ռումին ուսանողներին հայաստանյան կրթաթոշակներին մասնակցելու հարցում:
Անդրադարձ կատարվեց նաեւ գիտատեխնիկական ոլորտում համագործակցությանը, մասնավորապես 2011թ. ապրիլի 21-ին ՀՀ ԿԳ նախարարի Բուխարեստ կատարած այցի շրջանակներում երկու նախարարությունների միջեւ ստորագրված «Գիտական եւ տեխնոլոգիական համագործակցության համաձայնագրով» նախատեսված գործողություններին, ինչպես նաեւ Ռումինական Ակադեմիայի եւ ՀՀ գիտությունների ակադեմիայի միջեւ նախատեսվող համագործակցության համաձայնագրի ստորագրմանը: Զրուցակիցները խրախուսեցին նաեւ Երեւանի պետական համալսարանի եւ Բուխարեստի համալսարանի միջեւ համագործակցության հուշագիր ստորագրելու մտադրությունը:
Հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշվեց Բոլոնիայի գործընթացի շրջանակներում երկու երկրների միջեւ ձեւավորված ակտիվ կապերը, ուր նախարար Պրիկոպիեն վերահաստատեց Ռումինիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին: Դեսպան Գասպարյանը հույս հայտնեց, որ 2015թ. Երեւանում անցկացվելիք Բոլոնիայի գործընթացի նախարարների համագումարին Ռումինիան, որպես նախորդ նախագահող, կլինի այդ միջոցառման պատվավոր հյուրերից: