Լրահոս

25.01.2013 16:27


Անդրիաս Ղուկասյանը կդադարեցնի հացադուլը, եթե միջազգային դիտորդները լքեն Հայաստանը

Անդրիաս Ղուկասյանը կդադարեցնի հացադուլը, եթե միջազգային դիտորդները լքեն Հայաստանը

Հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ Անդրիաս Ղուկասյանը պահանջում է՝ ՀՀԿ թեկնածուն չմասնակցի ընտրություններին, և այդպիսով ապահովվի մրցակցային ընտրություն։

Ինչ վերաբերում է նախագահի մեկ այլ թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի պատրաստակամությանը՝ միանալ հացադուլին, բայց պայմանով, որ 3 օր հետո միասին կդադարեցնեն այն, շտաբի համակարգողն ընդգծել է.

Դա իմաստ չունի, դա չի համապատասխանում Անդրիաս Ղուկասյանի պահանջներին: Ղուկասյանի հացադուլի հասցեատերը հասարակությունն է։ Հասարակությունը պետք է քայլեր ձեռնարկի, փորձի փոխել երկրում ստեղծված իրավիճակը, այլ ոչ թե պասիվ դիրքում մնա։

Արմեն Գրիգորյանը հավելել է, որ Անդրիաս Ղուկասյանը կդադարեցնի հացադուլը, եթե կատարվի նրա երկրորդ պահանջը՝ միջազգային դիտորդները լքեն Հայաստանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը