Լրահոս

25.01.2013 15:37


Պլաստիկ սպասքից սնվելը վտանգավոր է առողջության համար

Պլաստիկ սպասքից սնվելը վտանգավոր է առողջության համար

Հերթական այսպիսի եզրակացության են եկել այս անգամ արդեն Թայվանի գիտնականները: Հետազոտվողներին բաժանել են երկու խմբի. առաջին խումբը սնվում էր  պլաստիկ սպասքից, իսկ երկրորդը` կերամիկական: 12 ժամ անց գիտնականները հետազոտել են մարդկանց մեզը և պարզել, որ առաջին` պլաստիկ սպասքից սնվող խմբի մարդկանց մելանինի ցուցանիշը  մոտ 8,35 միկրոգրամ է, իսկ կերամիկ սպասքից սնվողների դեպքում այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 1,3 միկրոգրամ:

Բանն այն է, որ տաքության ազդեցության տակ պլաստիկը սկսում է   մելանին արտադրել, որի ավելցուկը օրգանիզմում, ըստ ավելի վաղ անցկացված հետազոտությունների, նպաստում է  երեկամներում քարերի առաջացմանը: 

Այս խորագրի վերջին նյութերը