Լրահոս

25.01.2013 15:32


Ընտրարշավի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի կեղծիքներն ու քողարկումները

Ընտրարշավի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի կեղծիքներն ու քողարկումները

«Facebook» սոցիալական ցանցի օգտատեր Հարութ Ուլոյանն իր էջում գրել է. 

«Ընտրարշավի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա թիմի կեղծիքներն ու քողարկումները.
1. ԱԳՆ պաշտոնից նրա հրաժարականը բնութագրվում է որպես կեղծված ընտրությունների արդյունք:
Եթե 1991թ.-ի ընտրությունները կեղծվել են, ապա միևնույնն է, նա ԱԳՆ պաշտոնը զբաղեցրել էր` հենց այդ ընտրությունների արդյունքներից ելնելով:
2. Անկախությունից հետո 100-ից ավելի երկրների հետ հարաբերություններ հաստատելը վերագրում են Րաֆֆիին:
Նախ`դա ինքնստինքյան է եղել, և Րաֆֆիի անձը այդտեղ բացարձակ կապ չունի, իսկ եթե որոշակի «ազդեցություն» եղել է, ապա դա եղել է բացառապես նախագահ Տեր-Պետրոսյանի վարկանիշի շնորհիվ:
3. Նրան որպես երեք նախագահների ընդդիմադիր են ներկայացնում:
Իսկ ինչպե՞ս եղավ, որ 2008թ.-ին Րաֆֆին սատարեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
4. Համարում են, թե իբր ներկայիս արատները հիմնադրել է Լևոն Տեր-Պետրոսյանը ու դրանք ներկայիս իշխանություններին փոխանցվել են ժառանգաբար:
Իսկ 2008թ.-ին չգիտեի՞ն դրա մասին, ինչպե՞ս էին այդ ժամանակ սատարում Տեր-Պետրոսյանին, ինչո՞ւ էին այն ժամանակ լռում: Մի՞թե նման կարծիք ունենալը թույլ էր տալիս նրանց սատարել Տեր-Պետրոսյանին: 
Մյուս կողմից էլ` մի՞թե 15 տարին բավարար չէր այդ արատներից ազատվելու համար:
5. Որպես քարոզչանյութ օգտագործելով 2011թ.-ի Ազատության հրապարակում Րաֆֆիի հացադուլի ժամանակահատվածը` ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, չի մեկնաբանվում թե որն էր այդ նստացույցի իմաստն ու նպատակը, թե ինչո՞ւ այդպես հանկարծակի որոշվեց հացադուլ անել, թե ոն՞ց էր լինում, որ կառավարության աշխատանքը քննադատող ու փոփոխություններ պահանջող հացադուլավորը ամեն օր ուրախությամբ ընդունում էր այդ կառավարության տարբեր պաշտոնյաների, թե ինչո՞ւ ոչ-ոքի չէր թողնում, որպեսզի միանային իրեն:
Կարծում եմ` մինչև ընտրարշավի ավարտը այս շարքը նվազագույնը կկրկնապատկվի»։

Այս խորագրի վերջին նյութերը