Լրահոս

22.06.2009 10:54


Քաղբանտրյալներն ազատ են արձակվել

Քաղբանտրյալներն ազատ են արձակվել

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի կողմից Հակոբ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել «Քրեական օրենսգրքի» 255 հոդվածի առաջին մասով։ Նա դատապարտվել է ազատազրկման 5 տարի ժամկետով։

Ալեքսանդր Արզումանյանը և Սուրեն Սիրունյանը մեղավոր են ճանաչվել «Քրեական օրենսգրքի» 225 հոդվածի առաջին մասով և դատապարտվել են ազատազրկաման՝ Ա. Արզումանյանը՝ 5 տարի ժամկետով, Ս. Սիրունյանը՝ 4 տարի։

Մյասնիկ Մալխասյանն էլ մեղավոր է ճանաչվել 225 հոդվածի առաջին մասով և դատապարտվել ազատազրկման 5 տարի ժամկետով։ Իսկ 38-316 հոդվածի երկրորդ մասով ճանաչվել է անմեղ։

ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը «7օր»-ին փոխանցել է, որ նրանց բոլորի նկատմամամբ կիրառվել է համաներման ակտը, ու անհապաղ ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը