Տեղեկատվություն ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի 2012թ. աշխատանքների մասին
ՀՀ գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի կողմից 2012 թվականի ընթացքում անմիջական դատախազական ղեկավարում և հսկողություն է իրականացվել 2 նյութերի նախապատրաստման և 89 քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ:
Նախապատրաստված նյութերից 1-ով քրեական գործի հարուցումը մերժվել է` արդարացման հիմքով, իսկ մյուս նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ:
Վարույթում գտնվող քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 130 անձ, որոնցից 84-ը գտնվել են նախնական կալանքի տակ: Քննված 89 քրեական գործերից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 104 անձի վերաբերյալ 42 քրեական գործ, կարճվել է 2 և կասեցվել 24 քրեական գործի վարույթ, 1 գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 9 քրեական գործեր միացվել են, անավարտ է մնացել 11 գործ:
Ստուգվել է 15 քրեական գործերով վարույթը կարճելու և 62 քրեական գործերով վարույթը կասեցնելու մասին որոշումների օրինականությունը: Ստուգման արդյունքում քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վերաբերյալ օրենսդրական պահանջը չկատարելու պատճառաբանությամբ 2 քրեական գործերով վերացվել են գործով վարույթը կարճելու մասին որոշումները և դրանք ուղարկվել են նախաքննության: Երկու քրեական գործերով տրվել են գրավոր ցուցումներ:
2012թ. ընթացքում բաժնի դատախազները 36 քրեական գործերով 79 անձի նկատմամբ դատարանում պաշտպանել են մեղադրանքը: 18 քրեական գործերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում մասնակցել են դատական ակտերի դեմ բերված բողոքների քննարկմանը:
2012 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնում մուտք է եղել քաղաքացիների կողմից ներկայացված 163 դիմում-բողոք: