Իվանիշվիլին մտածել է, թե հրաժարական ներկայացրած փոխարտգործնախարարը կատակում է
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անդրադարձել է Վրաստանի փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեի հրաժարականին։ Իվանիշվիլին անհասկանալի է անվանել այդ հրաժարականը պատճառաբանող հայտարարությունը և ընդգծել է, որ Վաշակիձեն պաշտոնից հեռացել է՝ զգալով վարչապետի վերաբերմունքն իր հանդեպ:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` Հայաստան կատարած այցից հետո այդ երկրի փոխարտգործնախարար Նիկոլոս Վաշակիձեն հրաժարական էր ներկայացրել։ Լրագրողների հետ զրույցում իր այս քայլը նա պատճառաբանել էր Վրաստանի արտաքին քաղաքականության մասինՀայաստանում Իվանիշվիլիի արած հայտարարություններով և ընդհանրապես Վրաստանի վարած արտաքին քաղաքական գծի և ոճի հետ համամիտ չլինելով։
Փոխարենը Իվանիշվիլին բացել է փակագծերը և լրագրողներին ասել, որ մինչ Հայաստան իր այցը, ինքը երկու անգամ հանդիպել է Վաշակիձեի հետ և քննարկել մի շարք հարցերի վերաբերյալ ԱԳՆ-ի դիրքորոշումը։
«Իսկ երբ հետաքրքվեցի Ռուսաստան–Վրաստան–Աբխազիա երկաթուղային հաղորդակցությունը վերագործարկելու մասին, նա պատասխանեց, որ դիրքորոշում չունի, և մեկ շաբաթ է հարկավոր այդ դիրքորոշումն ունենալու համար։ Մտածեցի՝ կատակում է իմ լուրջ հարցին անլուրջ պատասխան տալով։Միգուցե դրանով է բացատրվում նրա հայտարարությունը, թե մենք քաղաքական ընդհանրություններ չունենք»,-պատմել է Իվանիշվիլին։
Իվանիշվիլին մտածել է, թե հրաժարական ներկայացրած փոխարտգործնախարարը կատակում է
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անդրադարձել է Վրաստանի փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեի հրաժարականին։ Իվանիշվիլին անհասկանալի է անվանել այդ հրաժարականը պատճառաբանող հայտարարությունը և ընդգծել է, որ Վաշակիձեն պաշտոնից հեռացել է՝ զգալով վարչապետի վերաբերմունքն իր հանդեպ:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` Հայաստան կատարած այցից հետո այդ երկրի փոխարտգործնախարար Նիկոլոս Վաշակիձեն հրաժարական էր ներկայացրել։ Լրագրողների հետ զրույցում իր այս քայլը նա պատճառաբանել էր Վրաստանի արտաքին քաղաքականության մասին Հայաստանում Իվանիշվիլիի արած հայտարարություններով և ընդհանրապես Վրաստանի վարած արտաքին քաղաքական գծի և ոճի հետ համամիտ չլինելով։
Փոխարենը Իվանիշվիլին բացել է փակագծերը և լրագրողներին ասել, որ մինչ Հայաստան իր այցը, ինքը երկու անգամ հանդիպել է Վաշակիձեի հետ և քննարկել մի շարք հարցերի վերաբերյալ ԱԳՆ-ի դիրքորոշումը։
«Իսկ երբ հետաքրքվեցի Ռուսաստան–Վրաստան–Աբխազիա երկաթուղային հաղորդակցությունը վերագործարկելու մասին, նա պատասխանեց, որ դիրքորոշում չունի, և մեկ շաբաթ է հարկավոր այդ դիրքորոշումն ունենալու համար։ Մտածեցի՝ կատակում է իմ լուրջ հարցին անլուրջ պատասխան տալով։ Միգուցե դրանով է բացատրվում նրա հայտարարությունը, թե մենք քաղաքական ընդհանրություններ չունենք»,-պատմել է Իվանիշվիլին։
7or.am