Անժելա Սարգսյանի «տղամարդու» կողմնակիցների բաց նամակը Սերժ Սարգսյանին
Ներկայացնում ենք «ՊահանջումենքարդարդատավարությունԿարենԱրայանինկատմամբ» քաղաքացիականնախաձեռնությանբացնամակըՀայաստանիՆախագահՍերժՍարգսյանին: Բաց նամակի տակ կարող են ստորագրել բոլոր ցանկացողները հունվարի 29-ին ժամը 13-ին Նախագահի նստավայրի դիմաց:
Հարգելի պարոն նախագահ, մենք` ներքոստորագրյալներս, որպես մարդ, ՀՀ քաղաքացի, չենք կարող անտարբեր լինել Կարեն Արայանի վերաբերյալ կազմված շինծու քրեական գործի ընթացքին և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված մեղադրական դատավճռին, քանի որ ակնհայտ է, որ առաջին ատյանի դատավճիռն անարդար է և չհիմնավորված: Չնայած դեռևս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից վերջնական դատական ակտը չի կայացվել, այդուհանդերձ մենք համոզված ենք և մտահոգություն ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը կաշկանդված է ինչ-որ անձանց կամայական որոշումներից, քանի որ դա են փաստել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքը, որոնք ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրության պահանջներին, այլ նաև օրենսդիրի պահանջների կամայական մեկնաբանությունների, արդարադատության բացակայության և դրա առկայության իմիտացիայի դրսևորումեն են, դատական ակտերում օգտագործվում են օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ, իսկ դատախազները և դատավորները այդ ամենի նկատմամբ դրսևորում են հանցավոր անտարբերություն:
Ի թիվս այդ խախտումների դատարանի կողմից Կարեն Արայանին մեղադրության մասին հետևությունները հիմնվել են շահագռգիռ անձանց ցուցմունքների, ենթադրությունների և կեղծ տեղեկությունների հիման վրա, իսկ ինչպես օրենսդիրն է պահանջել, մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ ամբաստանյալի:
Հիմա, երբ այս ամենը ի մի ենք բերում, համոզվում ենք, որ մեր պետությունը վեր է ածվում բռնատիրական պետության, կերտող արդարությունը տեղ չունի: Իսկ դատավորները չհասկացան, որ իրենց ուղղակի փչացնում են ինչ-որ դրդապատճառներից ելնելով` ստորադասելով դատավորի պատիվն ու արժանապատվությունը, քանի որ կայացնելով ապօրինի դատական ակտ, ընդունում են այդ խաղի կանոնները: Մենք հասկանում ենք, որ դուք ի պաշտոնե իրավասու չեք միջամտելու արդարադատության իրականացմանը, քանի որ քրեական գործով դեռևս Վերաքննիչ քրեական դատարանը վերջնական դատական ակտ չի կայացրել և նման պատճառաբանությամբ կարող եք անհետևանք թողնել մեր դիմումը: Այնուամենայնիվ մենք պարտավորված ենք արդարադատոթյան շահերից ելնելով և հանդես գալով որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ իրազեկելու Կարեն Արայանի նկատմամբ թույլ տրված օրենսդիրի և մասնավորապես ՀՀ Սահմանադրության պահանջների կոպիտ խախտումները, իսկ ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանին կոչ անելու կայացնելու արդար դատավճիռ օրենքների պահանջների պահպանմամբ և ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս գոյություն ունի արդարությունը, քանի որ արդարությունը առանց ուժի անօգնական է, իսկ ուժն առանց արդարության բռնակալ:
Այնքան ենք ուզում հավատալ, որ Դուք որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար առաջինը կձերբազատվեք հանցավոր միջավայրի սարդոստայինց և կոչ կանեք ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին և դատական համակարգին կայացնելու արդար որոշում և մեզ կպաշտպանեք բռնատիրական պետության, չինովնիկների, անարդար դատավորների ոտնձգություններից: Արատավոր մի երևույթ, որը տարիներով ընտանիքներ է դժբախտացրել, ճակատագրեր խեղել և հայ քաղաքացու, մարդու մեջ գրեթե սպանել պետության հանդեպ վստահությունը:
Փաստ է, որ յուրաքանչյուր պետության հիմքը ընտանիքն է, Դուք հանդես եք գալիս Հայաստանի Հանրապետության անունից և պաշտպանում եք նրա շահերը, մենք պաշտպանում ենք մեր ընտանիքների` «պետության» շահերը բռնատիրական պետությունների ոտնձգությունից: Քանի որ ակնհայտ է, որ վերոնշված ապացույցների պարագայում ամբողջ քրեական գործը կառուցված է կեղծ ապացույցների և հակասական, իրարամերժ ցուցմունքների վրա: Եվ վերջապես թող բոլորը հասկանան, որ այլևս արդար մարդուն, ՀՀ քաղաքացուն ապօրինի դատապարտել չի կարելի, քանի որ նման անձը նախագահին էլ չի կարող պաշտպանել:
Խնդրում ենք հաշվի առնել, որ Կարեն Արայանի նկատմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել առերևույթ դատական սխալներ, իսկ քրեական հետապնդման մարմնի կողմից` ապօրինություն, որը կոծկվել է դատարանների կողմից և կայացվել է ապօրինի դատական ակտ, ուստի ևս մեկ անգամ խնդրում ենք ՀՀ Վերաքննիչ Քրեական դատարանին կոչ անելու կայացնելու արդար որոշում օրենքի պահանջների պահպանմամբ և ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս գոյություն ունի արդարադատություն:
«Մի վախեցեք վատ բարեկամններից և հարազատներից,
վատագույն դեպքում նրանք Ձեզ կդավաճանեն,
մի վախեցեք թշնամիներից,
վատագույն դեպքում նրանք Ձեզ կսպանեն,
մի վախեցեք կոռումպացված դատավորներից և դատախազներից,
վատագույն դեքում նրանք Ձեզ կդատապարտեն ազատազրկման,
վախեցեք անտարբերությունից
քանի որ նրանց լռելայն համաձայնությամբ է, որ վերը նշվածները
Անժելա Սարգսյանի «տղամարդու» կողմնակիցների բաց նամակը Սերժ Սարգսյանին
Ներկայացնում ենք «Պահանջում ենք արդար դատավարություն Կարեն Արայանի նկատմամբ» քաղաքացիական նախաձեռնության բաց նամակը Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին: Բաց նամակի տակ կարող են ստորագրել բոլոր ցանկացողները հունվարի 29-ին ժամը 13-ին Նախագահի նստավայրի դիմաց:

գոյություն ունեն»։