Քաղաքական

25.01.2013 13:19


Րաֆֆի Հովհաննիսյանն Արմեն Աշոտյանին խելացի, խորամանկ, բայց և ստախոս է անվանել. հրաժարականն էլ չի պահանջել

Րաֆֆի Հովհաննիսյանն Արմեն Աշոտյանին խելացի, խորամանկ, բայց և  ստախոս է անվանել. հրաժարականն էլ չի պահանջել

«Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե նա քարոզչություն է իրականացնում Մանկավարժական համալսարանում, և բորբոքված հայտարարել է.

Սերժ Սարգսյանի խելացի և խորամանկ  նախարարը սուտ գրեց ֆեյսբուքյան իր էջում: Ես դա թույլ չեմ տալու: Ես որևէ քարոզչություն չեմ արել որևէ բուհում: Սո՛ւտ է  խորամանկ և լեզվանի նախարարի այդ ասածը, թե ես քարոզչությամբ եմ զբաղվում բուհերում:  Նա, ով բան ու գործը թողած, գիշեր-ցերեկ  ֆեյսբուքում քարոզչությամբ է զբաղվում, հենց ինքն այդ կուսակցականացված համալսարանի ծնունդն է: Պարոն նախարարը պետք է պատասխան տա, քանի որ ինքը հակաճառում է գործող նախագահի այն ասածին, որ այս ընտրությունները լինելու են ազատ, արդար և սահմանադրական:  Ես հրաժարական պահանջող չեմ, բայց եթե կա բարոյականության նվազագույն շեմ, ապա գործող նախարարն ի՛նքը այդ սուտի դիմաց պետք է դիտարկի սեփական հրաժարականը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև ընդգծել է, որ հակասահմանադրական արշավ է տեղի ունենում պետական հիմնարկներում։ Օրինակ քաղաքապետարանում հավաքվում են մանկավարժներին, դասախոսներին, բաժանվում գործող նախագահի կարգախոսով շարֆերը և հրահանգում, թե ինչպես պետք է քվեարկեն.

Նա, ով ահաբեկում, հրահանգում է ժողովրդին, պետք է պատասխանատվության ենթարկվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը