Լրահոս

25.01.2013 12:58


Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նույնպես վարսավիրանոց է գնացել

Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նույնպես վարսավիրանոց է գնացել

ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը անհասկանալի է համարում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի և Պարույր Հայրիկյանի կողմից ընտրությունների օրինականության հարցը կասկածի տակ չդնելը:

–Այս թեկնածուները պարզապես աչք են փակում ընտրակեղծարարության փաստի վրա,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է Ա. Մելիքյանը՝ չբացառելով, որ այս երեք թեկնածուների մասնակցությամբ լուծվում է Սերժ Սարգսյանի հաղթանակն օրինականացնելու հարցը։

Նախագահի թեկնածուն նաև ահազանգել է, որ այսօր Հայաստանում հուսալքությունը ծայրաստիճան մեծ է, և մարդիկ երկրից հեռանալու ճանապարհ են փնտրում։ Նա ընդգծել է, որ վերջին տարիներին 1,5 մլն մարդ հեռացել է Հայաստանից, բայց նրանց շուրջ երկու երրորդը քվեարկելու իրավունք ունեցողներն են։ Նրանց է գումարվում նաև Հայաստանում չապրող, բայց ընտրացուցակներում առկա 200-300 հազար մարդը:

Արման Մելիքյանը հայտարարել է նաև, որ Սերժ Սարգսյանին նվաստացնել ցանկացող քաղաքացիներն իրենց ձայնը կտան էպոսագետ Վարդան Սեդրակյանին: Իսկ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի քայլը ծայրահեղ է անվանել։ Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ արևմուտքից ներմուծված քարոզարշավի ձևին, Արման Մելիքյանն այն մեր իրականութան մեջ արհեստականորեն ներմուծվող է անվանել՝ ավելացնելով, որ, օրինակ, անցած շաբաթ ինքը նույնպես վարսավիրանոց է այցելել, բայց դա քարոզարշավի չի վերածել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը