Ահարոն Ադիբեկյանը էպոսագետին պարանոյիկ է անվանել և պոռնոաստղի հետ համեմատել
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրել է 1650 չափահաս բնակչի շրջանում անցկացված այն հարցման արդյունքները, որով պարզվել է հայաստանյան հասարակության ռուսամետ, թե արևմտամետ լինելը: Ո՞ւմ պետք է միանա Հայաստանը հարցին ամենաշատ պատասխանները ստացվել է Ռուսաստանի օգտին, այնուհետև՝ Եվրամիության:
Ադիբեկյանն ընդգծել է, որ նախագահի թեկնածուները սա պետք է նկատի ունենան, և իրենց կողմը ձգեն և՛ ռուսամետ, և՛ Եվրամիության կողմնակից ընտրազանգվածին։
Որպես Հայաստանում առաջին խնդիր էլ հարցվածների մեծամասնությունը մատնանշել է աշխատավարձերը, թոշակները, արտագաղթը և հետո նոր միայն Ղարաբաղի հարցը։
Ադիբեկյանը խոսել է նաև նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի մասին՝ ասելով, թե նախագահ դառնալը, երևի, նրա մանկության երազանքն է եղել։
Նախագահի մեկ այլ թեկնածու ԱնդրիասՂուկասյանին էլ սոցիոլոգը մանկամիտ է անվանել։
–Այդպեսնախագահչենդառնում.նրանոչոքչիճանաչում: Ո՞վպիտիընտրի։ Այստիպիթեկնածուներիցոչմեկնինձնից ավելի ճանաչվածչէ,–ասել է Ադիբեկյանը և ընդգծել, թե հացադուլըթույլիմիակզենքնէ։
Ահարոն Ադիբեկյանը էպոսագետին պարանոյիկ է անվանել և պոռնոաստղի հետ համեմատել
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրել է 1650 չափահաս բնակչի շրջանում անցկացված այն հարցման արդյունքները, որով պարզվել է հայաստանյան հասարակության ռուսամետ, թե արևմտամետ լինելը: Ո՞ւմ պետք է միանա Հայաստանը հարցին ամենաշատ պատասխանները ստացվել է Ռուսաստանի օգտին, այնուհետև՝ Եվրամիության:
Ադիբեկյանն ընդգծել է, որ նախագահի թեկնածուները սա պետք է նկատի ունենան, և իրենց կողմը ձգեն և՛ ռուսամետ, և՛ Եվրամիության կողմնակից ընտրազանգվածին։
Որպես Հայաստանում առաջին խնդիր էլ հարցվածների մեծամասնությունը մատնանշել է աշխատավարձերը, թոշակները, արտագաղթը և հետո նոր միայն Ղարաբաղի հարցը։
Ադիբեկյանը խոսել է նաև նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի մասին՝ ասելով, թե նախագահ դառնալը, երևի, նրա մանկության երազանքն է եղել։
–Նա պարանոյիկ է: Ո՞վ է տեսել, որ երկու ամսվա վազանցի միջոցով դառնան նախագահ։ Սա խեղկատակություն է։ Դա նույն է, թե պոռնոաստղին դարձնես նախագահ:
Նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանին էլ սոցիոլոգը մանկամիտ է անվանել։
–Այդպես նախագահ չեն դառնում. նրան ոչ ոք չի ճանաչում: Ո՞վ պիտի ընտրի։ Այս տիպի թեկնածուներից ոչ մեկն ինձնից ավելի ճանաչված չէ,–ասել է Ադիբեկյանը և ընդգծել, թե հացադուլը թույլի միակ զենքն է։
7or.am