Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին և նրա ոչ պակաս հայտնի ամուսինը՝ ֆրանսիացի կինոդերասան Վենսան Կասելը, հետևելով Ժերար Դեպարդիեի օրինակին, որոշել են Փարիզից տեղափոխվել Ռիո դե Ժանեյրո: Լրագրողները նրանց մեկնումը կապում են շքեղության համար սահմանված հարկի հետ, որը «հինգերորդ հանրապետության» Սահմանադրական դատարանն արդեն իսկ ճանաչել է երկրի հիմնական օրենքին չհամապատասխանող: Բելուչին և Կասելը, սակայն, պնդում են, թե իրենց շատ է հրապուրում Բրազիլիան: Նախօրեին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նույնպես մտադիր է հեռանալ հայրենիքից և տեղափոխվել Լոնդոն, ուր և նախատեսում է փոխադրել իր կապիտալը:
Մոնիկա Բելուչին, ամուսնու հետ, լքում է Ֆրանսիան