ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր նախընտրական ծրագրահենքը.
«Մեր խնդիրն է մեր խտացրած ծրագրերից հանրամատչելի բան տալ։ Այս ամենը ես երևի չգրեմ իմ ծրագրահենքում բայց կուզեի իմանան թե ինչ տարբերություններ կան Ազգային արժեքային համակարգի վերաբերյալ նախագահի թեկնածուների ծրագրերում: Ոչ մի ազգ չի ունեցել այնպիսի նախադեպ, որ տարբեր ազգերի ներկայացուցիչները մասնակցեն ազգային- ազատագրական պայքարին: Տնտեսություն` անդրադառնալ միջպետական հարաբերություններում բացառիկ երևույթ հանդիսացող գույք պարտքի դիմաց գրրծարքին` մինչդեռ Ռուսաստանի հարստությունների պաշտպանն են եղել այն 300 հազար զինվորները, որ զոհվեցին։ Ռուսաստանը պետք է 3 միլիարդ վճարի։ Ստալինը չգիտեր Վիլսոնի իրավարար վճռի մասին: Ազգային անվտանգութիւն, բանակ, հզորութիւն, ինքնորոշում, արդարութիւն, ինքնիշխանութիւն։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ Պ Ա Ր Ո Յ Ր Հ Ա Յ Ր Ի Կ Ե Ա Ն Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՀԵՆՔԸ
Արձանագրելով այն իրողութիւնը, որ Հայաստանի Հանրապետութեան նախգահն ունի ՀՀ Սահմանադրութեամբ եւ օրենքներով ամրագրուած որոշակի լիազորութիւններ եւ իրաւասութիւններ եւ պետական համակարգում նոյնիսկ այդպիսի բարձր դիրքի պայմաններումում կարող է որեւէ ծրագիր կեանքի կոչել միայն խորհրդարանի աջակցութեամբ Յիշեցնելով ռազմավարական ծրագրերին նախապատւութիւն տալու իմ ելակետային մոտեցման մասին Առաջնորդուելով ծրագրային հիմնադրոյթները նախագահական ընտրութիւնների ընթացքում ՀՀ քաղաքացիներին պարզ ու հստակ, սեղմ սակայն հանրամատչելի կերպով ներկայացնեու հրամայականով Հայ ժողովրդի ուշադրութեանն եմ ներկայացնում իմ գաղափարակիցների եւ աջակիցների մասնակցութեամբ պատրաստուած այս նախըտրական ծրագրահենքը։
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐ ՀՀ սահմանադրութիւնը եւ միջազգայնօրէն այս ոլորտում Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնների ճշգրիտ կատարումը բաւական են, որպէսզի լիարժեքօրէն ապահովուած լինեն Հայաստանի քաղաքացու սոցիալական, քաղաքական, քաղաքացիական եւ միւս իրաւունքները։ Հետեւութիւնն այն է, որ Հայաստանում պակասում է իշխանութիւնների քաղաքական կամքը։ Մինչդեռ ներկայ օրէնսդրական դաշտի պայմաններում քաղաքական կամքի հետեւողական դրսեւորմամբ կարելի է բարելաւել՝ թէ աղքատութեան ճիրաններում յայտնուած, թէ տասնամեակներ աղետի գոտում կացարանի սպասող, թէ գործարար ոլորտում ոմանց արտոնեալ վիճակով մրցակցային անհաւաասար պայմաններում գտնուող, թէ դատական համակարգում խնդիրներ ունեցող, թէ առողջապահական համակարգից հիասթափուած, թէ իշխանաւորների անտարբերութիւնից հոգնած, թէ ուժային կառոյցներում հանդիպող արատաւոր դրսեւորումներից դառնացաած եւ այլ անարդարութիւնների հանդիպած ու օտար ափերում փրկութիւն փնտրող քաղաքացիների վիճակը։ Մեզ համար մարդու իրաւունքներից կարեւորագոյնը եղել է ու մնում է նրա ինքնորոշման՝ որոշում ընդունելու (համոզմունք), այն արտայայտելու (խօսքի ազատութիւն) եւ իրագործելու իրաւունքը, առանց որի (որոնց) առկայութեան անէանում են միւս բոլոր իրաւունքները։ Մարդկային հաւաքականութեան՝ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացման գործիքը ժողովրդավարութիւնն է։
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ Հայ ժողովրդի անյաջողութիւնների հիմնական պատճառն այն է, որ երկար դարեր նրա ճակատագիրը իր փոխարեն տնօրինել են կամ օտար նուաճողներն ու նրանց տեղական կամակատարները կամ էլ՝ պետականութեան վերականգնումից յետոյ՝ այս կամ այն կերպ պետական իշխանական լծակներին տիրացած մարդիկ։ Ժողովրդավարական մշակոյթ եւ աւանդոյթներ ունեցող ժողովուրդների համար առաջնային նշանակութիւն չունեն ընտրական իրաւունքի հարցում իրենց երկրների օրէնսդրութեան մէջ առկայ թերացումները։ Հայ ժողովրդի թշնամիների հետեւողական ջանքերի հետեւանքով մենք այսօր չունենք քաղաքական՝ այդ թւում նաեւ ժողովրդավարական աւանդոյթներ եւ մշակոյթ։ Դրան կարող է փոխարինել կատերեալ օրէնսդրութեամբ համամարդկային փորձառութիւնը ընդգրկող ժողովրդավարական համակարգի ընդունումը։ Նախագահի պաշտոնի ստանձնումից յետոյ սկսուելու են սահմանադրական բարեփոխումների աշխատանքները։ Մի քանի ամսից մէկ տարուա ընթացքում աւարտին կհասցուեն նախագծի քննարկումները եւ եւս ամենաուշը մէկ տարուա ընթացքում կիրականացուի Սահմանադրութեան բարեփոխման հանրաքուէ։ Դրան կյաջորդի ընտրական օրէնսդրութեան համապատասխանեցումը բարեփոխուած սահմանադրութեանը, Սահմանադրութեան անցումային դրոյթների հիման վրա Ազգային Ժողովը կդադարեցնի իր գործունէութիւնը, կկազմակերպուեն Ազգային Ժողովի եւ վարչապետի նոր ընտրութիւններ, որից յետոյ հրաժարական կտայ նաեւ նախագահը։
Սահմանադրութեան մէջ կամրագրուի ընտրողների ձայների տաս տոկոսի ստորագրութեամբ հանրաքուէ կազմակերպելու իրաւունքը, նոր սահմանադրութիւն ընդունելու նպատակով Սահմանադիր ժողով հրաւիրելու կարգը, կլուծարուի նախագահի հաստատութիւնը, ՀՀ վարչապետը (փոխվարչապետի հետ) կդառնա ընտրովի երեքամեայ պարբերականութեամբ, Ազգային ժողովի պատգամաւորների թիւը կկրճատուի հասնելով 81-ի, ԱԺ ընտրութիւնները կիրականացուեն երկու կամ երեք տարին մէկ՝ աւելացնելով (կրկնապատկելով) ժողովրդի մասնակցութիւնը՝ (ժողովրդավարութիւնը)։ Կաւելացուի նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների հաճախականութիւնը։ Խորհրդարանի հայեցողութեամբ կընտրուի ա)բազմամանդատ մեծամասնական կամ բ) վարկանիշային համամասնական (առանց արգելանքի տոկոսի) ընտրակարգերից մէկն ու մէկը։ Երկու դէպքում էլ ընտրութեանը մասնակցած ոչ մի քաղաքացու ձայն դուրս չի մնայ խորհրդարանից։ Բազմամանդատ ընտրական համակարգ որդեգրելու դէպքում Հայաստանը կբաժանուի 27 բնակչութեամբ գրեթէ իրար հաւասար ընտրատարածքների։ Իւրաքանչիւրից կընտրուեն անհատապէս կամ ընտրական միաւորների միջոցով առաջադրուած եւ առաջին երեք տեղերը գրաւած թեկնածուները։ Միւս թեկնածուներն իրաւունք կունենան ընտրութիւնների արդիւնքների ազդարարումից յետոյ մէկ շաբաթուա ընթացքում իրենց ստացած քուէները վերահասցէագրել իրենց համար նախընտրելի ընտրուած թեկնածուներից որեւէ մէկին։ Խորհրդարանական քուէարկութիւնների ժամանակ խորհրդարանականները քուէարկում են ոչ թէ մէկական պատգամաւորական ձայնով, այլ իւրաքանչիւրն իր ստացած քուէների քանակութեամբ։ Արդիւնքում իւրաքանչիւր խորհրդարանական քուէարկութիւն վեր է ածւում միջնորդաւորուած հանրաքուէի, որտեղ շատ կարեւոր դեր է վերապահւում ոչ թէ պատգամաւորներին այլ քաղաքացիներին։
Վարկանիշային համամասնական ընտրակարգ որդեգրելու դէպքում Հայաստանը կունենայ մէկ ընտրատարածք, որում ընտրութիւններին մասնակցող ընտրական միաւորներում ընդգրկուած թեկնածուների հերթականութիւնը վերջնականապէս որոշւում է քաղաքացիների քուէարկութեան արդիւնքում։ Ընտարական միաւորի ցուցակում հերթականութիւնը կսահմանուի ըստ ստացած քուէների։ Խորհրդարան չանցած թեկնածուներն իրաւունք կունենան ընտրութիւնների արդիւնքների ազդարարումից յետոյ մէկ շաբաթուա ընթացքում իրենց ստացած քուէները վերահասցէագրել իրենց համար նախընտրելի ընտրուած թեկնածուներից որեւէ մէկին։
Սահմանադրութեան մէջ կամրագրուի ոչ միայն գործադիր իշխանութեան ղեկավարի՝ վարչապետի (եւ փոխվարչապետի), այլեւ ժողովրդի բարձրագոյն ներկայացուցչական մարմնի ընտրութեան (ձեւաւորման) կարգը։ Երկրորդ ատեանի դատաւորների ընտրովիութեան կարգով ժողովրդավարութիւնը կներթափանցի նաեւ դատական համակարգ, որը կնպաստի դատարանների անկախութեան կայացմանը։
Այսորակ փոփոխութիւնների արդիւնքում Հայաստանն իր ժողովրդավարական համակարգով կդառնայ աշխարհի ամենաժողովրդավարական պետութիւնը։ Դա ոչ միայն նկատելիօրէն կբարձրացնի Հայաստանի միջազգային վարկը, այլեւ հայ մարդուն կվերադարձնի պետութեան՝ քաղաքական կեանքի տիրոջ զգացողութիւնը։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ
Ազգային արժեքային համակարգ Մեզ կոչում են կովկասցիներ , հարավկովկասցիներ։ Ադրբեջանը իրեն համարում է 90 տարվա ազգ , իսկ մենք 20։
Հիմներգ, Հանրապետություն , Արտագաղթ (դնել նաև ժողովրդավարություն բաժնում)։ Եթե տանտեր չես հեռանում ես ։ Հայ մարդը իր երկրում պետք է իրեն լավ զգա։ Աղետի գոտում տասնամյակներ բնակարանի սպասող ընտանիքներ։
Ամենինչ արվում է , որպեսզի Հայաստանում ռուսական բացասական ուժերը իրենց լավ զգան։ Ռուսներն ասում են ․ Մենք ունենք Սախարով -Ստալին ։ Սրանք Ստալինին են ճանապարհ բացում ։ Ռուսները ոչ լավ ոչ ել վատ ազգ են , ինչպես մենք։ Արհեստականորեն խրախուսում են նրանց , ովքեր հայրենիքը լքել են։ Լեզուի տեսչության լիազորությունները և իրավասությունները տասն անգամ ավելացնել և դարձնել առանձին մարմին։ Ինչ է նշանակում հզորություն , երբ ինքն է իր ճակատագիրը տնօրինում (Արժանապատիվ և հզոր )։
Ազգային անվտանգություն, Պաշտպանություն, Կրթություն, Առողջապահություն Գործարար ոլորտում տիրում է մրցակցային անհավասար իրավիճակ։ Գիտություն. Պետք է օգտագործել համաշխարհային ձեռքբերումները, բայց մեր գիտական կարողականությունը չանտեսել ։ Գիտությունը նաև տեխնիկական հնարավորություններ է պահանջում։
Պարույր Հայրիկյանի նախընտրական ծրագրահենքը
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր նախընտրական ծրագրահենքը.
«Մեր խնդիրն է մեր խտացրած ծրագրերից հանրամատչելի բան տալ։ Այս ամենը ես երևի չգրեմ իմ ծրագրահենքում բայց կուզեի իմանան թե ինչ տարբերություններ կան Ազգային արժեքային համակարգի վերաբերյալ նախագահի թեկնածուների ծրագրերում: Ոչ մի ազգ չի ունեցել այնպիսի նախադեպ, որ տարբեր ազգերի ներկայացուցիչները մասնակցեն ազգային- ազատագրական պայքարին: Տնտեսություն` անդրադառնալ միջպետական հարաբերություններում բացառիկ երևույթ հանդիսացող գույք պարտքի դիմաց գրրծարքին` մինչդեռ Ռուսաստանի հարստությունների պաշտպանն են եղել այն 300 հազար զինվորները, որ զոհվեցին։ Ռուսաստանը պետք է 3 միլիարդ վճարի։ Ստալինը չգիտեր Վիլսոնի իրավարար վճռի մասին: Ազգային անվտանգութիւն, բանակ, հզորութիւն, ինքնորոշում, արդարութիւն, ինքնիշխանութիւն։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ Պ Ա Ր Ո Յ Ր Հ Ա Յ Ր Ի Կ Ե Ա Ն Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՀԵՆՔԸ
Արձանագրելով այն իրողութիւնը, որ Հայաստանի Հանրապետութեան նախգահն ունի ՀՀ Սահմանադրութեամբ եւ օրենքներով ամրագրուած որոշակի լիազորութիւններ եւ իրաւասութիւններ եւ պետական համակարգում նոյնիսկ այդպիսի բարձր դիրքի պայմաններումում կարող է որեւէ ծրագիր կեանքի կոչել միայն խորհրդարանի աջակցութեամբ
Յիշեցնելով ռազմավարական ծրագրերին նախապատւութիւն տալու իմ ելակետային մոտեցման մասին
Առաջնորդուելով ծրագրային հիմնադրոյթները նախագահական ընտրութիւնների ընթացքում ՀՀ քաղաքացիներին պարզ ու հստակ, սեղմ սակայն հանրամատչելի կերպով ներկայացնեու հրամայականով
Հայ ժողովրդի ուշադրութեանն եմ ներկայացնում իմ գաղափարակիցների եւ աջակիցների մասնակցութեամբ պատրաստուած այս նախըտրական ծրագրահենքը։
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐ
ՀՀ սահմանադրութիւնը եւ միջազգայնօրէն այս ոլորտում Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնների ճշգրիտ կատարումը բաւական են, որպէսզի լիարժեքօրէն ապահովուած լինեն Հայաստանի քաղաքացու սոցիալական, քաղաքական, քաղաքացիական եւ միւս իրաւունքները։ Հետեւութիւնն այն է, որ Հայաստանում պակասում է իշխանութիւնների քաղաքական կամքը։ Մինչդեռ ներկայ օրէնսդրական դաշտի պայմաններում քաղաքական կամքի հետեւողական դրսեւորմամբ կարելի է բարելաւել՝
թէ աղքատութեան ճիրաններում յայտնուած, թէ տասնամեակներ աղետի գոտում կացարանի սպասող, թէ գործարար ոլորտում ոմանց արտոնեալ վիճակով մրցակցային անհաւաասար պայմաններում գտնուող, թէ դատական համակարգում խնդիրներ ունեցող, թէ առողջապահական համակարգից հիասթափուած, թէ իշխանաւորների անտարբերութիւնից հոգնած, թէ ուժային կառոյցներում հանդիպող արատաւոր դրսեւորումներից դառնացաած եւ այլ անարդարութիւնների հանդիպած ու օտար ափերում փրկութիւն փնտրող քաղաքացիների վիճակը։
Մեզ համար մարդու իրաւունքներից կարեւորագոյնը եղել է ու մնում է նրա ինքնորոշման՝ որոշում ընդունելու (համոզմունք), այն արտայայտելու (խօսքի ազատութիւն) եւ իրագործելու իրաւունքը, առանց որի (որոնց) առկայութեան անէանում են միւս բոլոր իրաւունքները։ Մարդկային հաւաքականութեան՝ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրականացման գործիքը ժողովրդավարութիւնն է։
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ
Հայ ժողովրդի անյաջողութիւնների հիմնական պատճառն այն է, որ երկար դարեր նրա ճակատագիրը իր փոխարեն տնօրինել են կամ օտար նուաճողներն ու նրանց տեղական կամակատարները կամ էլ՝ պետականութեան վերականգնումից յետոյ՝ այս կամ այն կերպ պետական իշխանական լծակներին տիրացած մարդիկ։
Ժողովրդավարական մշակոյթ եւ աւանդոյթներ ունեցող ժողովուրդների համար առաջնային նշանակութիւն չունեն ընտրական իրաւունքի հարցում իրենց երկրների օրէնսդրութեան մէջ առկայ թերացումները։ Հայ ժողովրդի թշնամիների հետեւողական ջանքերի հետեւանքով մենք այսօր չունենք քաղաքական՝ այդ թւում նաեւ ժողովրդավարական աւանդոյթներ եւ մշակոյթ։ Դրան կարող է փոխարինել կատերեալ օրէնսդրութեամբ համամարդկային փորձառութիւնը ընդգրկող ժողովրդավարական համակարգի ընդունումը։
Նախագահի պաշտոնի ստանձնումից յետոյ սկսուելու են սահմանադրական բարեփոխումների աշխատանքները։ Մի քանի ամսից մէկ տարուա ընթացքում աւարտին կհասցուեն նախագծի քննարկումները եւ եւս ամենաուշը մէկ տարուա ընթացքում կիրականացուի Սահմանադրութեան բարեփոխման հանրաքուէ։ Դրան կյաջորդի ընտրական օրէնսդրութեան համապատասխանեցումը բարեփոխուած սահմանադրութեանը, Սահմանադրութեան անցումային դրոյթների հիման վրա Ազգային Ժողովը կդադարեցնի իր գործունէութիւնը, կկազմակերպուեն Ազգային Ժողովի եւ վարչապետի նոր ընտրութիւններ, որից յետոյ հրաժարական կտայ նաեւ նախագահը։
Սահմանադրութեան մէջ կամրագրուի ընտրողների ձայների տաս տոկոսի ստորագրութեամբ հանրաքուէ կազմակերպելու իրաւունքը, նոր սահմանադրութիւն ընդունելու նպատակով Սահմանադիր ժողով հրաւիրելու կարգը, կլուծարուի նախագահի հաստատութիւնը, ՀՀ վարչապետը (փոխվարչապետի հետ) կդառնա ընտրովի երեքամեայ պարբերականութեամբ, Ազգային ժողովի պատգամաւորների թիւը կկրճատուի հասնելով 81-ի, ԱԺ ընտրութիւնները կիրականացուեն երկու կամ երեք տարին մէկ՝ աւելացնելով (կրկնապատկելով) ժողովրդի մասնակցութիւնը՝ (ժողովրդավարութիւնը)։ Կաւելացուի նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւնների հաճախականութիւնը։ Խորհրդարանի հայեցողութեամբ կընտրուի ա)բազմամանդատ մեծամասնական կամ բ) վարկանիշային համամասնական (առանց արգելանքի տոկոսի) ընտրակարգերից մէկն ու մէկը։ Երկու դէպքում էլ ընտրութեանը մասնակցած ոչ մի քաղաքացու ձայն դուրս չի մնայ խորհրդարանից։
Բազմամանդատ ընտրական համակարգ որդեգրելու դէպքում Հայաստանը կբաժանուի 27 բնակչութեամբ գրեթէ իրար հաւասար ընտրատարածքների։ Իւրաքանչիւրից կընտրուեն անհատապէս կամ ընտրական միաւորների միջոցով առաջադրուած եւ առաջին երեք տեղերը գրաւած թեկնածուները։ Միւս թեկնածուներն իրաւունք կունենան ընտրութիւնների արդիւնքների ազդարարումից յետոյ մէկ շաբաթուա ընթացքում իրենց ստացած քուէները վերահասցէագրել իրենց համար նախընտրելի ընտրուած թեկնածուներից որեւէ մէկին։ Խորհրդարանական քուէարկութիւնների ժամանակ խորհրդարանականները քուէարկում են ոչ թէ մէկական պատգամաւորական ձայնով, այլ իւրաքանչիւրն իր ստացած քուէների քանակութեամբ։ Արդիւնքում իւրաքանչիւր խորհրդարանական քուէարկութիւն վեր է ածւում միջնորդաւորուած հանրաքուէի, որտեղ շատ կարեւոր դեր է վերապահւում ոչ թէ պատգամաւորներին այլ քաղաքացիներին։
Վարկանիշային համամասնական ընտրակարգ որդեգրելու դէպքում Հայաստանը կունենայ մէկ ընտրատարածք, որում ընտրութիւններին մասնակցող ընտրական միաւորներում ընդգրկուած թեկնածուների հերթականութիւնը վերջնականապէս որոշւում է քաղաքացիների քուէարկութեան արդիւնքում։ Ընտարական միաւորի ցուցակում հերթականութիւնը կսահմանուի ըստ ստացած քուէների։ Խորհրդարան չանցած թեկնածուներն իրաւունք կունենան ընտրութիւնների արդիւնքների ազդարարումից յետոյ մէկ շաբաթուա ընթացքում իրենց ստացած քուէները վերահասցէագրել իրենց համար նախընտրելի ընտրուած թեկնածուներից որեւէ մէկին։
Սահմանադրութեան մէջ կամրագրուի ոչ միայն գործադիր իշխանութեան ղեկավարի՝ վարչապետի (եւ փոխվարչապետի), այլեւ ժողովրդի բարձրագոյն ներկայացուցչական մարմնի ընտրութեան (ձեւաւորման) կարգը։ Երկրորդ ատեանի դատաւորների ընտրովիութեան կարգով ժողովրդավարութիւնը կներթափանցի նաեւ դատական համակարգ, որը կնպաստի դատարանների անկախութեան կայացմանը։
Այսորակ փոփոխութիւնների արդիւնքում Հայաստանն իր ժողովրդավարական համակարգով կդառնայ աշխարհի ամենաժողովրդավարական պետութիւնը։ Դա ոչ միայն նկատելիօրէն կբարձրացնի Հայաստանի միջազգային վարկը, այլեւ հայ մարդուն կվերադարձնի պետութեան՝ քաղաքական կեանքի տիրոջ զգացողութիւնը։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ
Ազգային արժեքային համակարգ
Մեզ կոչում են կովկասցիներ , հարավկովկասցիներ։
Ադրբեջանը իրեն համարում է 90 տարվա ազգ , իսկ մենք 20։
Հիմներգ, Հանրապետություն , Արտագաղթ (դնել նաև ժողովրդավարություն բաժնում)։
Եթե տանտեր չես հեռանում ես ։ Հայ մարդը իր երկրում պետք է իրեն լավ զգա։
Աղետի գոտում տասնամյակներ բնակարանի սպասող ընտանիքներ։
Ամենինչ արվում է , որպեսզի Հայաստանում ռուսական բացասական ուժերը իրենց լավ զգան։ Ռուսներն ասում են ․ Մենք ունենք Սախարով -Ստալին ։ Սրանք Ստալինին են ճանապարհ բացում ։ Ռուսները ոչ լավ ոչ ել վատ ազգ են , ինչպես մենք։ Արհեստականորեն խրախուսում են նրանց , ովքեր հայրենիքը լքել են։
Լեզուի տեսչության լիազորությունները և իրավասությունները տասն անգամ ավելացնել և դարձնել առանձին մարմին։
Ինչ է նշանակում հզորություն , երբ ինքն է իր ճակատագիրը տնօրինում (Արժանապատիվ և հզոր )։
Ազգային անվտանգություն, Պաշտպանություն, Կրթություն, Առողջապահություն
Գործարար ոլորտում տիրում է մրցակցային անհավասար իրավիճակ։
Գիտություն. Պետք է օգտագործել համաշխարհային ձեռքբերումները, բայց մեր գիտական կարողականությունը չանտեսել ։ Գիտությունը նաև տեխնիկական հնարավորություններ է պահանջում։