Հունվարի 24-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը տեղափոխվել է հիվանդանոց։ Պատճառը սուր շնչառական վարակն է։ Այսօր Տուսկը պետք է մասնակցեր Լեհաստանի առողջապահության նախարար Բարտոշ Արլուկովիչին անվստահություն հայտնելու քվեարկությանը: Վարչապետի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա հիվանդանոցից կգա հատկապես սեյմում այդ նիստին մասնակցելու նպատակով։ Տուսկը պետք է մասնակցեր նաև Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին, սակայն Լեհաստանի խորհրդարանում կայանալիք այս քվեարկությանը մասնակցելու համար հրաժարվել է մեկնել Դավոս:
Առողջապահության նախարարինանվստահություն հայտնելու նախաձեռնությունը ընդդիմությանն է։ Նրանք նախարարին մեղադրում են առողջապահության համակարգի կործանման և ոլորտում քաոսային իրավիճակ ստեղծելու համար։
Լեհաստանի վարչապետը հիվանդանոցում է
Հունվարի 24-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը տեղափոխվել է հիվանդանոց։ Պատճառը սուր շնչառական վարակն է։ Այսօր Տուսկը պետք է մասնակցեր Լեհաստանի առողջապահության նախարար Բարտոշ Արլուկովիչին անվստահություն հայտնելու քվեարկությանը: Վարչապետի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա հիվանդանոցից կգա հատկապես սեյմում այդ նիստին մասնակցելու նպատակով։ Տուսկը պետք է մասնակցեր նաև Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին, սակայն Լեհաստանի խորհրդարանում կայանալիք այս քվեարկությանը մասնակցելու համար հրաժարվել է մեկնել Դավոս:
Առողջապահության նախարարին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը ընդդիմությանն է։ Նրանք նախարարին մեղադրում են առողջապահության համակարգի կործանման և ոլորտում քաոսային իրավիճակ ստեղծելու համար։
7or.am