Աշխարհ

25.01.2013 11:30


Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում զանգվածային անկարգությունները շարունակվում են

Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում զանգվածային անկարգությունները շարունակվում են

Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում զանգվածային անկարգությունները շարունակվում են։ Ոստիկաններն արդեն բերման են ենթարկել տեղի 60 բնակչի, իսկ մի քանի ոստիկան բորբոքված ամբոխի հետ բախումից վնասվածքներ են ստացել։ Պարբերաբար լսվում են կրակոցների ձայներ։ Հատուկջոկատայինները շուրջօրյա հսկողություն են իրականացնում: Ներքին զորքերը մարտական պատրաստականության են բերվել։ Փակվել են պարենային խանութները, և բնակիչները զրկվել են առաջին անհրաժեշտության մթերքներ գնելու հնարավորությունից։

Ադրբեջանի հյուսիս-արևմտյան Իսմայիլի քաղաքում զանգվածային անկարգությունները սկսվել էին մի փոքրիկ միջադեպից. Իսմայիլիի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Նիզամի Ալեքպերովի զարմիկը իր «Hummer» մակնիշի ավտոմեքենայի վթարից հետո կատաղած սկսել էր ծեծել փողոցում կայանած «Վազ 2107» մեքենայի վարորդին: Դեպքի վայրում հավաքվել էիր տեղի բնակիչները, որոնց հասցեին նա վիրվորական խոսքեր էր հնչեցնել։ Դրանից էլ արդեն կատաղել էին բնակիչները և հարձակվել ու այրել նրան պատկանող հյուրանոցն ու մեքենան:

Վրդովված բնակիչները նաև շրջափակել էին Նիզամի Ալեքպերովի տունը՝ պահանջելով նրա հրաժարականը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը