Լրահոս

25.01.2013 11:13


ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հարցի քննարկման ժամանակ մի աղջիկ է ներխուժել դահլիճ և սկսել բղավել

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հարցի քննարկման ժամանակ մի աղջիկ է ներխուժել դահլիճ և սկսել բղավել

ԱՄՆ Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ոմն աղջիկ ներխուժել է դահլիճ և բարձրաձայն հնչեցրած կարգախոսներով խաթարել կոմիտեի աշխատանքները։ Նա բղավել է. «Դուք սպանում եք հազարավոր մարդկանց։ Ես հոգնել եմ նրանից, որ իմ ընկերները մահանում են Մերձավոր Արևելքում»։

Աղջիկը դահլիճ է ներխուժել այն ժամանակ, երբ արտաքին հարցերի հանձնաժողովը քննարկելիս է եղել պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերրիի նշանակման հարցը։ Անվտանգության աշխատակիցները կարգազանց աղջկան դուրս են հանել դահլիճից, ինչից հետո նիստը շարունակվել է: 

Այս խորագրի վերջին նյութերը