Լրահոս

25.01.2013 10:36


Հորդորում-հրահանգում են վերջին անգամ ձայն տալ Սերժ Սարգսյանին

Հորդորում-հրահանգում են վերջին անգամ ձայն տալ Սերժ Սարգսյանին

«Չորրորդ Ինքնիշխանությունը» գրում է, որ երեկ խմբագրությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ Արաբկիր համայնքում «Փարոս» սոցիալական ծառայության տարածքային տեսուչները զանգահարում, ինչպես նաև այցելում են ՀՀ քաղաքացիների բնակարաններ` նրանցից հետաքրքրվելով, թե ինչպես են նրանք մասնակցելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Լսելով քաղաքացիներին` նրանք վերջում հորդորում-հրահանգում են անպայման մասնակցել ընտրություններին, և այս անգամ էլ, բայց արդեն վերջին անգամ, ձայն տալ Սերժ Սարգսյանին: Զանգահարող քաղաքացիների հետ զրույցներից թերթի թղթակիցը պարզել է, որ ամեն տեսուչ ունի իր «անապահովների», այսինքն` «Փարոս» սոցիալական ծառայությունից օգտվողների ցուցակը: Եվ հենց այց ցուցակներով էլ տեսուչները աշխատում են` որոշներին խաբելով, թե եթե չընտրեն Սերժ Սարգսյանին, ապա իրենք կհաղորդեն վերադաս մարմնին, որի հետևանքով նշված քաղաքացին արդեն դուրս կմնա «Փարոս» համակարգից:

 

Այս խորագրի վերջին նյութերը