Լրահոս

25.01.2013 10:18


Սպառնացել է ինքնահրկիզվել դատարանի շենքում

Սպառնացել է ինքնահրկիզվել դատարանի շենքում

Հունվարի 24-ին՝ ժամը 20։22-ին տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին Լոռու մարզի Վանաձորի դատարանի վարչական շենքում սպառնում է ինքնահրկիզվել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ոստիկանության աշխատակիցները կանխել են 1962թ. ծնված Սերգեյ Մանուչարյանի ինքնահրկիզման փորձը և տեղափոխել Վանաձորի ոստիկանական բաժանմունք:

Հրշեջ-փրկարարները հերթապահություն են իրականացրել դատարանի և դատախազության շենքերի մոտակայքում:

Այս խորագրի վերջին նյութերը