Լրահոս

25.01.2013 10:16


Իսրայելի ԿԸՀ–ը հայտարարել է Կնեսետի ընտրությունների արդյունքները

Իսրայելի ԿԸՀ–ը հայտարարել է Կնեսետի ընտրությունների արդյունքները

Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է հունվարի 22-ին կայացած Կնեսետի ընտրությունների արդյունքները: Ընտրություններին մասնակցած 32 կուսակցություններից 12-ն են հաղթահարել ընտրական  արգելքը:

Իսրայելի 19–րդ գումարման խորհրդարանում ներկայացված կլինեն «Լիկուդ Բեյթենու» (31 մանդատ), «Եշ Աթիդ» (19 մանդատ), «Ավոդան» ( 15 մանդատ), Հրեական տուն» կուսակցություն (12 մանդատ), «ՌԱԱՄ ԹԱԱԼ ՄԱԴԱ» արաբական դաշինք (4 մանդատ): Ընդհանուրը 7% ձայն են ստացել ընտրական արգելքը չհաղթահարած կուսակցությունները։

Ընտրություններում հաղթած Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ Բեյթեյնու» դաշինքը 120 տեղանոց Կնեսետում ստացել է 31 մանդատ:  Ըստ կանխատեսումների՝  նա էլ կձևավավորի նոր իշխող կոալիցիան ու կառավարությունը։

Այս խորագրի վերջին նյութերը