Լրահոս

25.01.2013 09:56


Գործազուրկների թիվը կավելանա

Գործազուրկների թիվը կավելանա

«Ժողովուրդը» տեղեկացնում է, որ շատ շուտով Հայաստանի տարբեր քաղաքներում գործունեություն ծավալող հարկային մարմինները կփակվեն: Փոխարենը կլինի մեկ միասնական գերատեսչություն, կտեղակայվի Հայաստանի մարզկենտրոններում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Նելլի Մանուչարյանը հաստատեց այս տեղեկությունը` նշելով, որ այս գործընթացը շարունակվում է: «Բարեփոխումների ծրագրով նախատեսվում է օպտիմալացումը շարունակել 2013-2014թթ. ընթացքում: Անձնավորված հաշվառման համակարգի ներդրումից հետո 1-ին եռամսյակի արդյունքներով կքննարկվեն և ՀՀ կառավարությանը կներկայացվեն 2013թ. ընթացքում վերակազմավորման ենթակա հարկային տեսչությունները: Նախնական գնահատականներով` այն կվերաբերի 4-6 հարկային գերատեսչությունների, որոնց մասին լրացուցիչ կիրազեկվի»: Այսպիսով` ՀՀ-ում գործազուրկները կշատանան,-գրում է թերթը:

Այս խորագրի վերջին նյութերը