Երևանում նշվել է Նորագույն ազգային ազատագրական պայքարի ծննդյան 38–ամյակը
38 տարի առաջ՝ 20 հունվարի 1975-ին, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի` ԱՍԱԼԱ-ի առաջին ռազմական գործողությամբ ազդարարվեց Նորագույն ազգային ազատագրական պայքարի ծնունդը:
Պայքար, որին մաս կազմեցին սփյուռքահայ հարյուրավոր հայորդիներ եւ իրենց մատաղ կյանքը նվիրաբերեցին տասնյակներ, հանուն Հայաստանի արեւմտյան հատվածի բռնագրաված հողերի ազատագրմանը:
Այդ թվականից սկսած՝ ամեն տարի հունվարի 20-ը սփյուռքի տարբեր հայ համայնքներում եւ 1988-ից սկսյալ նաեւ Հայաստանում տոնվում եւ նշվում են Նորագույն ազգային ազատագրական այքարի տարեդարձը:
Հայաստանում ամեն տարի երեք անգամ` հունվարի 20-ին, ապրիլի 24-ին, եւ օգոստոսի 7-ին (նահատակների հիշատակման օրը) տարբեր հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ, հայորդիներ այցելում են Եռաբլուրի պանթեոն եւ ծաղկեպսակներ զետեղում ԱՍԱԼԱ-ի նահատակների հուշակոթողին, ոգեկոչելով նրանց կենդանի հիշատակը, խոնարհվելով նրանց նվիրման առջեւ՝ ուխտելով շարունել հայության արդար պահանջատիրությունը մինչեւ վերջնական հատուցում:
Այս տարի եւս, կիրակի հունվարի 20-ին, հոգեհանգստյան արարողություն տեղի ունեցել Եռաբլուր պանթեոնի ԱՍԱԼԱ-ի նահատակների հուշահամալիրում` Ոսկան Արքեպիսկոպոս Գալփաքյանի կողմից:
ԱՍԱԼԱ-ի նահատակների հիշատակին հայտարարվել է լռության րոպե: