Հրաչ Քեշիշյան. «Ես քրիստոնեական համբերատարությամբ կարող եմ հանդուրժել ցանկացած զազրախոսություն»
Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, անդրադառնալով մի շարք կայքերում տարածված այն տեղեկատվությանը, թե ինքը հանդիսանում է հայաստանյան աղանդավորական կազմակերպություններից մեկի ղեկավարը, Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ես Հրաչյա Հուսիկի Քեշիշյանն եմ, Հայ Եմ և Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ: Ավելին, ՔԵՇԻՇ նշանակում է ՏԵՐՏԵՐ, այսինքն նախնիներս եղել են եկեղեցու սպասավորներ:
Ես քրիստոնեական համբերատարությամբ կարող եմ հանդուրժել ցանկացած զազրախոսություն: Բայց կարծես թե չափերն անցնում եք:
Գտեք այն մարդուն, ով իսկապես հանդիսանում է աղանդավորական կազմակերպության ղեկավար, զրուցեք, ճշտեք ձեր տեղեկատվությունը ու հետո զետեղեք այն ձեր տեղեկատվական կենսական նշանակություն ունեցող կայքերում, էջերում, թերթերում և այլուր»: