Լրահոս

24.01.2013 19:41


2012թ. Բրնսի Ընթրիքի ընթացքում հավաքագրել է 6,5մլն ՀՀ դրամի հանգանակություններ

2012թ. Բրնսի Ընթրիքի ընթացքում հավաքագրել  է 6,5մլն ՀՀ դրամի հանգանակություններ

Արդեն տասնհինգ տարի շարունակ Հայաստանում կազմակերպվում է Բրնսի Ընթրիք՝ նվիրված շոտլանդացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բրնսին: Երեկույթի նպատակը ոչ միայն ուրախ ժամանց կազմակերպելն է ներկաների համար, այլ նաև գումար հավաքագրել բարեգործական նպատակներով:

Բրնսի Ընթրիքը շոտլանդացիների համար ազգային տոնի արժեք ունի և ամեն տարի հունվարի վերջին նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Ընթրիքի առանցքը շոտլանդական յուրահատուկ «հագիս» ուտեստն է, որը ավանդաբար Շոտլանդիայից Հայաստան է ժամանում Բրնսի Ընթրիքից մի քանի օր առաջ՝ հագիս պատրաստող խոհարարի և շոտլանդացի պարկապզուկահարի ուղեկցությամբ:

Այս տարի ևս շոտլանդական պարկապզուկի ուրույն երաժշտության ներքո «հագիս» ուտեստը, ըստ ավանդույթի, հանդիսավոր կերպով հանձնվեց Մեծ Բրիտանիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Բարեգործական ընթրիքը տեղի կունենա հունվարի 26-ին: Կազմակերպիչները նախատեսում են հանգանակություն ձեռք բերել կարիքավորներին օգնելու համար:

Անցյալ տարի Բրնսի Ընթրիքի ընթացքում հաջողվեց հավաքագրել 6,5 մլն ՀՀ դրամի հանգանակություններ, որոնք ուղղվեցին տարբեր բարեգործական ծրագրերին։

Այս խորագրի վերջին նյութերը