Լրահոս

24.01.2013 17:26


Արմեն Աշոտյան. «Քաղաքական հրեշտակ թեկնածուին, մեղմ ասած, չի սազում նման գործելաոճը»

Արմեն Աշոտյան. «Քաղաքական հրեշտակ թեկնածուին, մեղմ ասած, չի սազում նման գործելաոճը»

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մանկավարժական համալսարանից ճշտեցի, որ իրականում այսօր արձանագրվել է մի անօրինական և տխուր դեպք:

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզչություն է իրականացրել կրթական հաստատության տարածքում:

Մարդ, որ իշախանոթյուններից ակնկալում է օրինական ընտրություններ և հավասար հնարավորություններ, ինքն է կոպտորեն խախտում օրենքները:

Իրավաբանության դոկտոր, ժողովրդավարության փարոս, օրինականության ջատագով, ազնվության պատվար և,  վերջապես, քաղաքական հրեշտակ թեկնածուին մեղմ ասած, չի սազում նման գործելաոճը:

Հույս ունենամ, որ դա այլևս չի կրկնվի:

Հ.Գ. Անահիտ Բախշյանն էլ խորհրդարանում չէ, որ գոնե ինձ հարց ուղղեր այս թեմայով...

Հ.Գ. Այս թեմայով բոլոր գրառումներս կրթագիտանախարարական են, և ոչ` քաղաքական>»։

Այս խորագրի վերջին նյութերը