Լրահոս

24.01.2013 16:57


Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել Լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոսը

Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել Լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոսը

Երուսաղեմի Հայոց պատրիարք է ընտրվել պատրիարքարանի Լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Նա ստացել է 17 կողմ ձայն:

Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությանը մասնակցելու իրավունք ունեն միայն միաբանության կուսակրոն անդամները՝ երեսուներեք հոգևորական: Համաձայն Երուսաղեմի Ուխտի կանոնադրության (1882թ.)՝ պատրիարքի թեկնածու կարող են լինել Սրբոց Հակոբյանց միաբանության երեսունհինգ տարին լրացած վարդապետերն ու եպիսկոպոսները: 

Երուսաղեմի պատրիարքի աթոռը թափուր էր մնացել լուսահոգի ամենապատիվ Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի վախճանից հետո:

Այս խորագրի վերջին նյութերը