Լրահոս

24.01.2013 20:54


Հնդկաստանում կանանց դաշույններ են բաժանում

Հնդկաստանում կանանց դաշույններ են բաժանում

Հնդկաստանի ուլտրաաջ «Շիվ Սենա»(«Շիվայի բանակ») շարժման  ներկայացուցիչները սկսել են կանանց դաշույններ բաժանել՝ սովորեցնելով նրանց ինքնապաշտպանության հնարքներին։

Նման որոշում կայացվել է կանանց վրա հարձակումների դեպքերի կտրուկ ավելացման պատճառով։

Առաջին քաղաքը, որտեղ «Շիվ Սենայի» ակտիվիստները կանանց դաշույններ են բաժանել, Մումբայն է։

Ընդհանուր առմամբ, շարժումը նախատեսում է Մահարաշտրա նահանգում բաժանել 21 հազ. դաշույն։ Դրանց շեղբի երկարությունը 7 սմ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը