Հովիկ Աբրահամյան. «Վստահ եմ, որ Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը»
Հունիսի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին:
Ողջունելով հյուրին՝ Ազգային ժողովի նախագահն իր վստահությունն է հայտնել, որ ԱՄԷ արտգործնախարարի այցը Հայաստան կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա կարևորել է հայ և արաբ ժողովրդների միջև պատմական ջերմ հարաբերությունները և նշել, որ ջանք ու եռանդ չի խնայի այդ կապերն ամրապնդելու համար:
Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը և իրենց գոհունակությունը հայտնել այդ առթիվ: Այնուամենայնիվ, նրանք նշել են, որ անհրաժեշտ է զարգացնել միջխորհրդարանական շփումները և կազմակերպել երկու երկրների օրենսդիրների փոխադարձ այցելություններ: Անդրադառնալով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին՝ կողմերը համաձայնել են, որ այդ մարտահրավերը հաշվի առնելով, Երևանն ու Աբու Դաբին պետք է շարունակեն զարգացնել վերընթաց զարգացող երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը և փոխադարձ ներդրումների իրականացումը: