Էդվարդ Նալբանդյանը Բրիտանիայի դեսպանի գրառումներին գնահատականներ տալը ոչ կոռեկտ է համարում
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի իր բլոգում Հայաստանի գալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ կատարած գրառումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ոչ կոռեկտ է համարում:
«Ընտրություններից առաջ դեսպանի մակարդակով ինչ-որ գնահատականներ տալ, թե ինչ է լինելու, չեմ կարծում, որ այդքան կոռեկտ է»,- ինչպես հայտնում է panarmenian.net-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԳ նախարարը:
Ամեն դեպքում, Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ դա դեսպանի որոշելու հարցն է:
«Եթե ինքը որոշել է նման հայտարարություններ անել, ապա ինքը պետք է մտածի, թե ինչ արձագանքեր կարող են լինել հանրային կարծիքում և ինչպիսի տրամադրություններ կարող են ստեղծվել այդպիսի քայլերի վերաբերյալ»,- նկատեց նա:
Հիշեցնենք, որ օրերս Մեծ Բրիտանիայի դեսպանը ընտրությունների վերաբերյալ մտահոգություններ էր հայտնել իր բլոգում այն մասին, որ խորհրդարանական ընդդիմադիր 3 ուժերից որևէ մեկը սեփական թեկնածուով չի մասնակցում ընտրություններին: «Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում»,- գրել էր դեսպանը: