Աշխարհ

24.01.2013 16:31


Վահագն Չախալյանն ազատվել է, իսկ Շիրակ Թորոսյանի վրայից Վրաստանը հանել է «persona non grata»–ն

Վահագն Չախալյանն ազատվել է, իսկ Շիրակ Թորոսյանի վրայից Վրաստանը հանել է «persona non grata»–ն

Ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանն արդեն ազատ է արձակվել։ Իվանիշվիլին կատարեց իր խոստումը։

Վրաստանի վարչապետը սրբագրել է նաև Սահակաշվիլիի մեկ այլ որոշումը։ Ինչպես հայտնի է, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարչակազմը ՀՀ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանին «persona non grata» էր հայտարարել, և նրան արգելվում էր մուտք գործել Վրաստանի տարածք՝ այդ թվում և հայրենի Ջավախք։ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չմիջամտեցին այդ խնդրին։

«7օր»–ի տեղեկություններով՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի՝ «Վրացական երազանքի» հաղթանակից և նրա վարչապետ նշանակվելուց հետո այս հարցը հայտնվել էր օրակարգում, իսկ այսօր արդեն այդ արգելանքը հանված է Շիրակ Թորոսյանի վրայից։

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը