ՀՀ արտաքին գործերի նախարարության 2012թ. տարեկան հաշվետվությունը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, հիմնվելով ՀՀ Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության եւ նրա կողմից տրված հանձնարարականների հիման վրա, 2012 թվականի ընթացքում շարունակել է աշխատանքներն՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում մեր հեղինակության եւ դիրքերի ամրապնդմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում ներգրավվածության խորացմանը, արտերկրում հանրապետության եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, արտերկրում հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձեւավորող եւ մեր շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը:
2012թ. վերահաստատեց, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի ռազմավարությունը ոչ միայն ըմբռնելի է, այլեւ աջակցություն է վայելում միջազգային հանրության կողմից: Դրա մասին էին վկայում 2012թ. հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, 2012թ. հունիսի 19-ի Լոս-Կաբոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը եւ 2012թ. դեկտեմբերի 6-ին Դուբլինում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը:
Ադրբեջանի կողմից հրադադարի պարբերական խախտումները, սադրիչ գործողությունները Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին լրջորեն վնասեցին ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացին, այլեւ վտանգեցին տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
Բաքվի ապակառուցողական քայլերը համապատասխան բացասական արձագանք ստացան միջազգային հանրության կողմից, ինչպիսին էր Սաֆարովի գործարքը, որը միանշանակ դատապարտվեց ամբողջ աշխարհի կողմից:
Ի կատարումն Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ ՀՀ Նախագահի հանձնարարականների` ԱԳՆ եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից հետեւողական աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ:
Հայաստանը շարունակել է ամրապնդել եւ զարգացնել իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Տարին ակտիվ էր երկու երկրների բարձրագույն ղեկավարության հանդիպումների, միջխորհրդարանական կապերի, ռազմական, տնտեսական, հումանիտար եւ ապակենտրոնացված փոխգործակցության առումով:
2
Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանի բարեկամական գործընկերությունը էական զարգացում է ապրել 2012 թվականին, ինչը վերահաստատվեց բարձր մակարդակի փոխայցելությունների ընթացքում:
Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցելությունը Ֆրանսիա կարեւոր հանգրվան հանդիսացավ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում:
Կարեւոր զարգացում են ապրել եվրոպական երկրների հետ քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը եւ մշակութային կապերը:
Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում հաշվետու տարվա ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել: Տարին նշանավորվել է բարձրաստիճան փոխայցելություններով, հաջողությամբ ընթանում են Ասոցացման համաձայնագրի եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները: Ստորագրվել է Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը:
Հետեւողական քայլեր են ձեռնարկվել Հայաստանի անմիջական հարեւաններ Վրաստանի եւ Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
Տարվա ընթացքում միջազգային հանրությունը տարբեր առիթներով վերահաստատել է հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանն իր աջակցությունը:
Շարունակվել է ակտիվ ներգրավվածությունը Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում իրականացվող փոխգործակցությանը, քայլեր են ձեռնարկվել ԱՊՀ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Կարեւոր տեղ է հատկացվել Չինաստանի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի հետ հարաբերություններին:
Ընդլայնվել է դիվանագիտական կապերի աշխարհագրությունը՝ հատկապես ակտիվացել են աշխատանքներն ասիական եւ լատինամերիկյան ուղղություններով:
Ուշադրության կենտրոնում են եղել զարգացումներն արաբական աշխարհում: Մեր ջանքերն ուղղված են եղել սիրիահայության անվտանգության ապահովմանը եւ առաջացող խնդիրների լուծմանը: Քայլեր են ձեռնարկվել արաբական երկրների հետ ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
2012 թվականին նշվեց Հայաստանի եւ մի շարք պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որի շրջանակներում կազմակերպվեցին բազմաթիվ միջոցառումներ:
3
2012 թվականը նշանավորվեց նաեւ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակի տարեդարձով, այդ առիթով տեղի ունեցան մի շարք հոբելյանական հանդիսավոր արարողություններ թե Հայաստանում, թե արտերկրում: Շարունակվել է Հայաստանի ակտիվ մասնակցությունը ՄԱԿ-ի կառույցների գործունեությանը:
Նոր լիցք է ստացել Հայաստանի անվտանգության կարեւոր բաղադրիչ հանդիսացող Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության շրջանակներում ռազմավարական փոխգործակցությունը: Հայկական կողմն հանդես է եկել կառույցի առավել ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններով:
Հետեւողական զարգացում է ապրել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ:
Շարունակվել է ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի եւ մի շարք այլ միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների աշխատանքներին:
Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության լիիրավ անդամ:
Տնտեսական բաղադրիչը կարեւոր տեղ է զբաղեցրել արտաքին քաղաքական օրակարգում: Շարունակվել են աշխատանքները գործընկեր պետությունների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների եւ ֆինանսական հաստատությունների շրջանակներում: ԱԳՆ համակարգմամբ տեղի են ունեցել տասնյակ միջկառավարական հանձնաժողովների նիստեր, գործարար համաժողովներ:
Արտաքին գործերի նախարարությունը իր աջակցությունն է բերել միջխորհրդարանական կապերի զարգացմանը: Կարեւոր տեղ է հատկացվել ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքներին:
Շարունակվել է միջազգային համագործակցությունը մշակութային, գիտական եւ կրթական ոլորտներում: ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատանքներ են տարել արտերկրում հայ մշակույթը ներկայացնելու ուղղությամբ: Կազմակերպվել են Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներ:
Արտգործնախարարությունը շարունակել է աջակցությունը Սփյուռքի նախարարության աշխատանքներին, Հայաստան – Սփյուռք կապերի ամրապնդմանը:
ԱԳՆ համակարգել է Հայաստանի պետական կառավարման մարմինների արտաքին կապերը:
2012թ. ընթացքում Հանրապետության Նախագահն իրականացրել է 17 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 3 պետության ղեկավար, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդի նախագահը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահը: ԱԺ նախագահը կատարել է 5 այց, Հայաստան է ժամանել այլ երկրների խորհրդարանի 3 ղեկավար, վարչապետն իրականացրել է 5 այց, Երեւան է ժամանել 2 երկրի վարչապետ, արտգործնախարարը կատարել է 44 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 27 երկրի արտգործնախարար եւ միջազգային կազմակերպության ղեկավար:
4
Փոխայցելություններն արդյունավետ են եղել ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ստորագրված հարյուր հինգ միջազգային պայմանագրերի եւ այլ փաստաթղթերի առումով:
2012թ. ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 4 պետության հետ:
Հայաստանն արտաքին աշխարհի համար շարունակել է մնալ որպես վստահելի եւ կանխատեսելի գործընկեր, բազմաթիվ են եղել Հայաստանի վերաբերյալ դրական հրապարակումները հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներում:
Հանրապետության Նախագահը, վարչապետն ու ԱԳ նախարարը շուրջ յոթ տասնյակ ելույթներ, հարցազրույցներ եւ մամուլի ասուլիսներ են ունեցել աշխարհի հեղինակավոր քաղաքագիտական կենտրոններում եւ առաջատար լրատվամիջոցների հետ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
2012թ. ընթացքում տեղի ունեցած զարգացումները վերահաստատեցին, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից որդեգրած ռազմավարությունը, ոչ միայն ըմբռնելի է, այլ նաեւ աջակցություն է վայելում միջազգային հանրության կողմից: Դրա մասին են վկայում այս տարի Սոչիում, Լոս-Կաբոսում եւ Դուբլինում ընդունված հայտարարությունները, որոնք վերահաստատեցին միջազգային հանրության արդեն հինգ տարի շարունակ ԵԱՀԿ շրջանակներում արտացոլվող մոտեցումները, որոնց համահունչ է Հայաստանի դիրքորոշումը:
Հաշվետու տարվա ընթացքում շարունակվել են Հայաստանի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ միասին՝ ուղղված արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, շարունակելով միջնորդական ջանքերը, բազմաթիվ այցեր են կատարել տարածաշրջան՝ Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տարվա ընթացքում մի քանի փուլ բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամադյարովի միջեւ:
Հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդունվեց հայտարարություն, որով պատրաստակամություն հայտնվեց արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը` հաշվի առնելով մինչ այդ իրականացված աշխատանքը, շարունակել շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմի ստեղծման ուղղությամբ բանակցությունները, վստահության ամրապնդման նպատակով քայլերի ձեռնարկումը:
5
2012թ. հունիսի 19-ին Լոս-Կաբոսում կայացած «Մեծ Քսանյակի» գագաթաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի եւ Ֆրանսուա Հոլանդի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարության մեջ հատուկ ընդգծվեց միայն խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորման անհրաժեշտությունը, աջակցություն հայտնվեց Սոչիում հունվարի 23-ին ընդունված հայտարարության դրույթների իրականացմանը, վերահաստատվեցին հիմնախնդրի կարգավորման հիմքը կազմող միջազգային իրավունքի սկզբունքները՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն եւ ինքնորոշում, տարածքային ամբողջականություն, ինչպես նաեւ կոչ արվեց արագացնել Հիմնարար սկզբունքների հիման վրա համաձայնության կայացումը, զերծ մնալ թշնամանքը խորացնող հայտարարություններից եւ քայլերից:
Դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ընդունված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ, որում հիմնվելով Սոչիի եւ Լոս-Կաբոսի հայտարարությունների վրա, ընդգծվեց խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, 1994թ. հրադադարի մասին պայմանավորվածությունը լիակատար հարգելու անհրաժեշտությունը, կոչ արվեց զերծ մնալ թշնամանքը խորացնող հայտարարություններից եւ քայլերից:
Հայաստանը մի շարք պաշտոնական հայտարարություններով վերահաստատեց իր պատրաստակամությունը, հիմնվելով վերոհիշյալ փաստաթղթերում ամրագրված դրույթների վրա, շարունակել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
Ադրբեջանական կողմը, ոտնահարելով վերոհիշյալ հայտարարությունները եւ ի հակառակ միջազգային հանրության բազմաթիվ կոչերի եւ հորդորների, ողջ տարվա ընթացքում դեմ արտահայտվելով Հիմնարար սկզբունքների համաձայնեցմանը, վստահության ամրապնդման նպատակով քայլերի ձեռնարկմանը, մերժելով 1994թ. հաստատված հրադադարի ամրապնդումը, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը, իր թշնամական, ռազմատենչ հայտարարություններով, ապակառուցողական քայելով, մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ դարձած կոպտագույն սադրանքներով թե Արցախի հետ շփման գծում, թե Հայաստանի հետ սահմանին, փաստացի հակադրվեց միջնորդների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:
Բանակցային գործընթացին լրջագույն վնաս հասցրեց ադրբեջանա-հունգարական տխրահռչակ գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպան Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը: Այդ սադրիչ քայլին միջազգային հանրության միահամուռ բացասական արձագանքը եւ դատապարտումը վկայեցին Ադրբեջանի ղեկավարության որդեգրած ուղեգծի սնանկության ու անհեռանկարայնության մասին:
Վերոհիշյալ գործողություններով Ադրբեջանը հարված հասցրեց տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
6
2012թ. նշանավորվեց նաեւ ԱՄՆ Ռոդ Այլընդ եւ Մասաչուսեթս նահանգների, ինչպես նաեւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանների կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ որոշումներով:
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Ի կատարումն Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի ստեղծման մասին ՀՀ Նախագահի հրամանագրի՝ աշխատանքներ են նախաձեռնվել ԱԳՆ եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից:
Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ բազմաթիվ երկրներում անց են կացվել ոգեկոչման եւ հիշատակի հարյուրավոր միջոցառումներ, կազմակերպվել են կոնֆերանսներ եւ ցուցահանդեսներ, որոնց աջակցություն են ցուցաբերել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները:
2012թ. հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը: Չնայած օրենքի ուժի մեջ մտնելուն խոչընդոտ հանդիսացավ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Հոլանդը տարբեր առիթներով բազմիցս վերահաստատեց նպատակադրվածությունը հասնելու Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունմանը:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ
Տարին հոբելյանական էր Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված պայմանագրի 15-ամյակի առիթով:
ՌԴ հետ դաշնակցային փոխգործակցության եւ ռազմավարական գործընկերության զարգացումը 2012թ. շարունակում էր մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնայնություններից: Երկուստեք քայլեր են ձեռնարկվել հարաբերությունների առավել խորացման, նոր հեռանկարային ծրագրերի մշակման ու իրականացման ուղղությամբ:
Հագեցած էր կանոնավոր, վստահելի քաղաքական երկխոսությունը: Երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում ՀՀ եւ ՌԴ բարձրագույն ղեկավարության միջեւ կայացել է շուրջ մեկ տասնյակ հանդիպում:
Հունվարի 23-ին Սոչիում կայացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը:
Օգոստոսի 8-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելություն կատարեց Մոսկվա եւ հանդիպում ունեցավ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
7
Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները հանդիպել են նաեւ դեկտեմբերի 9-ին Աշխաբադում եւ դեկտեմբերի 19-ին՝ Մոսկվայում:
2012թ. մայիսի 15-ին Մոսկվայում եւ հուլիսի 28-ին Լոնդոնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:
Զարգացում է ապրել միջխորհրդարանական համագործակցությունը: Հուլիսին պաշտոնական այցերով Հայաստան են ժամանել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
2012թ. մայիսի 30-ին Աշխաբադում եւ սեպտեմբերի 28-ին Յալթայում կայացել են ՀՀ եւ ՌԴ վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումները:
Ապրիլի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ում ընդունեցին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղի ունեցան բանակցություններ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Տարվա ընթացքում երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ունեցել են մեկ տասնյակից ավելի հանդիպում:
Հոկտեմբերի 15-17-ը տեղի է ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի այցը Ռուսաստանյան Դաշնություն:
Սեպտեմբերի 18-19-ը Հայաստան է այցելել ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը:
Հոկտեմբերի 11-12-ը Երեւանում անցկացվել է հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Ստորագրվել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մինչեւ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիրը:
Հոկտեմբերի 12-13-ը Երեւանում կայացել է «Հայաստան եւ Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երկրորդ համաժողովը, որի շրջանակներում ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր:
Հաշվետու տարում բազմաթիվ փոխայցելություններ են տեղի ունեցել տարբեր գերատեսչությունների ղեկավարների եւ ապակենտրոնացված մակարդակներով:
Տարվա ընթացքում զարգացել է տնտեսական համագործակցությունը, աճել են ապրանքաշրջանառության ծավալները, առավել ամրապնդվել է ռազմատեխնիկական փոխգործակցությունը, ընդլայնվել են հումանիտար կապերը:
8
Պարբերական բնույթ են կրել քաղաքական խորհրդատվությունները երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Շարունակել է զարգանալ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը: Կանոնավոր հիմքերի վրա է դրվել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը:
2012թ. դեկտեմբերի 8-14-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Սիլիկոնյան հովտում Հայաստանի ներկայացուցչության բացմանը, «ԱրմԹեք-2012» համաժողովին եւ պայմանավորվածություններ են ձեռք բերել ՏՏ ոլորտի ամերիկյան ընկերությունների հետ:
2012թ. հունիսի 4-ին Հայաստան է այցելել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որին ընդունել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Տարվա ընթացքում միջազգային համաժողովների շրջանակներում տեղի են ունեցել ՀՀ ԱԳ նախարարի մի շարք հանդիպումներ ԱՄՆ պետքարտուղարի եւ նրա տեղակալների հետ:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստան են այցելել նաեւ ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունները:
Մայիսի 22-ին նախարար Նալբանդյանը Բոստոնում մասնակցել է քաղաքի կենտրոնում գտնվող՝ Հայկական ժառանգության այգու եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պաշտոնական բացման արարողությանը:
Մարտի 19-26-ը Միացյալ Նահանգներ է այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
2012թ. սեպտեմբերի 24-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես է եկել Լոս-Անջելեսի հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում:
2012թ. հոկտեմբերի 18-ին Երեւանում տեղի է ունեցել հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի (USATF) նիստը, որի արդյունքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ Էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
9
ԵՎՐՈՊԱ
2012թ. եվրոպական ուղղությունը շարունակել է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունների շարքում: Հետեւողական եւ ակտիվ քաղաքականություն է իրականացվել` նպատակ ունենալով սերտացնել համագործակցությունն ու հարաբերությունները եվրոպական երկրների ու կառույցների հետ:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները 2012թ. նշանավորվել են ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ եւ բարձրաստիճան փոխայցելություններով:
Մարտին տեղի է ունեցել ՀՀ Նախագահի այցը Բրյուսել, որտեղ երկրի ղեկավարը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահների, ինչպես նաեւ ընդլայնման եւ ԵՀՔ հարցերով ԵՄ հանձնակատարի հետ:
Հունիսին ՀՀ Նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ:
Հայաստան է այցելել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտ ամսին մասնակցել է Պրահայում կայացած Վիշեգրադյան քառյակի ընդլայնված նախարարական հանդիպմանը: Հուլիսին նախարար Նալբանդյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որի ընթացքում հաստատվել է Արեւելյան գործընկերության «ճանապարհային քարտեզը»:
Դեկտեմբերին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 13-րդ նիստը, որին հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ստորագրվել է Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, նաեւ ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ շրջանակային համաձայնագրի մասին արձանագրությունը:
Հաջողությամբ ընթացել են Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Առաջընթաց է արձանագրվել հունիսին Բրյուսելում մեկնարկած Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու շուրջ բանակցություններում:
Հայաստանը շարունակել է ակտիվորեն մասնակցել Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության ձեւաչափին:
10
Շարունակվել է նաեւ ոլորտային համագործակցությունը ԵՄ հետ, մասնավորապես` արդարադատության, միգրացիայի, առեւտրի, բնապահպանության, տրանսպորտի, էներգետիկայի, կրթության եւ գիտության, մարդու իրավունքների ոլորտներում:
Ակտիվորեն ընթացել է խորհրդարանական համագործակցությունը՝ Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի կոմիտեի տասներեքերորդ նիստը, փետրվարին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը այցելել է Հայաստան, Երեւանում կայացել է Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով ենթակոմիտեի նիստը:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐ
Հաշվետու տարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցելություն է կատարել Ֆրանսիա, հանդիպումներ ունեցել Նախագահ Ֆրանսուա Հոլանդի, վարչապետի, Սենատի եւ Ազգային Ժողովի ղեկավարների հետ: Այս այցելությունը կարեւոր հանգրվան հանդիսացավ հայ-ֆրանսիական բերակամական հարաբերությունների շարունակական ամրապնդման գործում:
Հանրապետության Նախագահը այցելություն է կատարել Բելգիայի Թագավորություն, հանդիպումներ ունեցել երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այց է կատարել Չեխիա:
Տեղի են ունեցել նաեւ բազմաթիվ խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելություններ:
Կայացել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցերը Բելգիա եւ Գերմանիա:
2012թ. տեղի են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական եւ աշխատանքային այցերը մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում` Ավստրիա, Ֆրանսիա, Լատվիա, Լիտվա, Շվեյցարիա, Բելգիա, Կիպրոս, Իռլանդիա:
Հայաստան են այցելել եվրոպական երկրների եւ կառույցների ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերը, Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան, Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը, Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասելբորնը, ՄԹ ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկեւիչսը, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը, Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին եւ Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովը:
Միջազգային համաժողովների եւ բազմակողմ այլ ֆորումների շրջանակներում կայացել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Ավստրիայի,
11
Մոնտենեգրոյի, Էստոնիայի, Հունգարիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Հունաստանի, Սլովենիայի, Իսպանիայի, Լիտվայի, Շվեյցարիայի, Կիպրոսի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ:
Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Նորվեգիայի, Շվեդիայի, Լիտվայի, Չեխիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջեւ:
Հուլիսին Երեւան է այցելել Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Ռասա Յուկնեւիչիենը, հոկտեմբերին՝ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Ջամպաոլո դի Պաոլոն:
Երեւանում գումարվել է հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ եւ հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
ՀՀ-ում բացվել է Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչությունը:
ԱՆՄԻՋԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՆԵՐ
ՎՐԱՍՏԱՆ
Հաշվետու ժամանակահատվածում հայ-վրացական հարաբերությունները ակտիվ զարգացում են ապրել: 2012թ. ընթացքում երկու պետությունների միջեւ կայացել են տարբեր մակարդակների բազմաթիվ փոխայցելություններ:
Նոյեմբերի 30-ին Երեւանում կայացել է ՀՀ եւ Վրաստանի Նախագահների հանդիպումը:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 17-ին եւ հուլիսի 10-ին աշխատանքային այցեր է կատարել Վրաստան: Հուլիսի 14-ին Երեւան է այցելել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Երկու երկրների ԱԳ նախարարները մի շարք հանդիպումներ են ունեցել բազմակողմ համաժողովների շրջանակներում:
2012թ. Վրաստան են այցելել Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
ԻՐԱՆ
2012թ. ընթացքում Հայաստան-Իրան փոխշահավետ հարաբերությունները բնականոն զարգացում են ապրել: Տեղի են ունեցել պաշտոնատար անձանց մի շարք փոխայցելություններ:
2012թ. ապրիլի 29-ին, պաշտոնական այցով Թեհրան է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպումներ են կայացել ԻԻՀ նախագահ
12
Մահմուդ Ահմադինեժադի, ԻԻՀ Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի, ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի եւ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:
Օգոստոսի 31-ին, Թեհրանում ընթացող Չմիացած Շարժման գագաթաժողովին մասնակցելու նպատակով Իրան այցելած նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել է ԻԻՀ Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, ԻԻՀ Մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանիի եւ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:
Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել բազմակողմ համաժողովների շրջանակներում:
2012թ. հոկտեմբերի 23-25-ը Երեւանում կայացել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը:
2012թ. նոյեմբերի 8-ին, Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Մեղրիի ՀԷԿ-ի շինարարական աշխատանքների հիմնարկեքի պաշտոնական արարողությունը:
Տարվա ընթացքում տեղի են ունեցել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարԱրմեն Մովսիսյանի, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այցերը Թեհրան, Հայաստան են այցելել Իրանի Էներգետիկայի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուն, ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամմադ Նաջջարը, ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեն:
Տեղի են ունեցել նաեւ քաղաքական, իրավական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցությանը նվիրված մի շարք միջգերատեսչական փոխայցելություններ եւ հանդիպումներ:
ԹՈՒՐՔԻԱ
2012թ. Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որեւէ զարգացում տեղի չի ունեցել:
Տարվա ընթացքում միջազգային հանրությունը տարբեր առիթներով վերահաստատել է հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորմանը Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանն իր աջակցությունը:
ԱՊՀ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2012թ. մայիսի 15-ին Մոսկվայում եւ դեկտեմբերի 5-ին Աշխաբադում մասնակցել է ԱՊՀ ղեկավարների հանդիպումներին:
13
Մայիսի 30-ին Աշխաբադում եւ սեպտեմբերի 28-ին Յալթայում Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ տեղի են ունեցել Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի ապրիլի 6-ին Աստանայում եւ դեկտեմբերի 4-ին Աշխաբադում նիստերը:
Տարվա ընթացքում նախապատրաստվել եւ ՀՀ կողմից ստորագրվել են տնտեսական, հումանիտար, սոցիալական, քաղաքական, արտակարգ իրավիճակների եւ այլ ոլորտների վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր:
Տնտեսական համագործակցության տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեցավ ԱՊՀ անդամ երկրների կողմից ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի ստորագրումը: Հայաստանը առաջիններից մեկը ավարտեց այդ պայմանագրի վավերացման գործընթացը:
Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ միջպետական ծրագրի իրագործման շրջանակներում 2013թ. Գյումրին հայտարարվել է Համագործակցության մշակութային մայրաքաղաք:
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐ
Հետեւողական քայլեր են ձեռնարկվել Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունների զարգացման նպատակով:
2012թ. հուլիսի 1-ին աշխատանքային այցով Ուկրաինայում գնտվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
ՀՀ եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Կոնստանտին Գրիշչենկոն հանդիպումներ են ունեցել բազմակողմ համաժողովների շրջանակներում:
2012թ. մարտին Հայաստանում անցկացվեցին Ուկրաինայի մշակութային օրեր:
Օդեսայում բացվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Ընթացիկ տարում քայլեր են ձեռնարկվել Բելառուսի հետ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ:
2012թ. ապրիլի 16-17-ը կայացավ Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Մարտինովի պաշտոնական այցը Հայաստան, որտեղ նրան ընդունել են Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, բանակցություններ են կայացել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հայաստանի եւ Բելառուսի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Վլադիմիր Մակեյը հանդիպել են 2012թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում:
14
Հունվարի 11-13-ը տեղի ունեցավ ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանի այցը Բելառուս:
Հաշվետու տարվա ընթացքում տեղի է ունեցել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը եւ խորհրդատվություններ ԱԳՆ-երի միջեւ:
2012թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը կայացավ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի աշխատանքային այցը Հայաստան: Մոլդովայի վարչապետը հանդիպումներ ունեցավ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Դեկտեմբերի 1-ին Երեւանում կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ եւ եվրոպական ինտեգրման նախարար Յուրի Լյանկեի հանդիպումը:
2012թ. նոյեմբերի 29-30-ը տեղի ունեցավ Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստան: ՀՀ եւ Թուրքմենստանի Նախագահները ստորագրեցին համատեղ կոմյունիկե, որով վերահաստատեցին հավատարմությունը երկու երկրների դարավոր եւ բարիդրացիական հարաբերություններին, հանդես եկան երկկողմ կառուցողական համագործակցությունն ընդլայնելու եւ խորացնելու օգտին: Ստորագրվեց նաեւ 6 փաստաթուղթ` օդային հաղորդակցության, գիտատեխնիկական համագործակցության, գյուղատնտեսության, սեյսմիկ պաշտպանության, անասնաբուժության ոլորտներում համագործակցության, Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանությունը եւ Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը տեղակայելու համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին համաձայնագրեր: Այցի շրջանակներում Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված համերգ:
Սեպտեմբերի 5-7-ը Երեւանում կայացավ ՀՀ եւ Թուրքմենստանի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 4-րդ նիստը:
Հունիսի 5-6-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովը: Այցի ընթացքում ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:
Հունիսի 6-8-ը Աստանայում կայացել է միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
2012թ հուլիսի 7-8-ը Աստանայում կայացել է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը:
15
ԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԵՎ ԱՖՐԻԿԱ
2012 թվականը բեկումնային էր Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրների հետ համագործակցության խորացման, նոր գործընկերային հարաբերություններ հաստատելու տեսանկյունից:
ՀՀ համագործակցությունը տարածաշրջանի հիմնական գործընկեր երկրների` Չինաստանի, Ճապոնիայի եւ Հնդկաստանի հետ կարեւոր տեղ է զբաղեցրել այս ուղղությամբ իրականացվող քաղաքական օրակարգում:
Տարվա ընթացքում կայացել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուր եւ պաշտոնական այցերը Ճապոնիա եւ Վիետնամ: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտին Սեուլում մասնակցել է Միջուկային անվտանգության գագաթաժողովին:
Կարեւոր որոշումներ են ընդունվել տարածաշրջանում ՀՀ դիվանագիտական ներկայությունն ընդլայնելու եւ այդ աշխարհամասի երկրների հետ առավել ակտիվ հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ:
Ճապոնիա կատարած այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի, վարչապետ Յոշիհիկո Նոդայի, խորհրդարանի ներկայացուցիչների պալատի խոսնակ Տակահիրո Յոկոմիչիի հետ: Նախագահն ու Ճապոնիայի վարչապետը ստորագրել են Համատեղ հայտարարություն Հայաստանի Հանրապետության եւ Ճապոնիայի միջեւ բարեկամության եւ համագործակցության հետագա խորացման մասին:
Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիչիրո Գեմբայի հետ: Արտգործնախարարները ստորագրել են Հուշագիր ՀՀ ԱԳՆ եւ Ճապոնիայի ԱԳՆ միջեւ համագործակցության վերաբերյալ:Վիետնամ կատարած այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՎՍՀ Նախագահ Չիոնգ Տան Շանգի, վարչապետ Նգույեն Տան Զունգի, Կոմունիստական կուսակցության Գլխավոր քարտուղար Նգույեն Ֆու Չոնգի եւ Ազգային Ժողովի նախագահ Նգույեն Շին Հունգի հետ: Հայաստանի եւ Վիետնամի նախագահները պայմանավորվել են գործուն քայլեր ձեռնարկել երկու երկրների միջեւ ապագային ուղղված համակողմանի հարաբերությունների ծավալման համար: Այցի ընթացքում ստորագրվել է երկու երկրների միջեւ տնտեսական, առեւտրական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:
Նախագահ Սերժ Սարգսյանը պետական այցելություն է կատարել Սինգապու
ՀՀ արտաքին գործերի նախարարության 2012թ. տարեկան հաշվետվությունը
● Այս խորագրի վերջին նյութերը
Երբ քեզ շպրտած գոյության ակնթարթները հարատև խաղաղություն ես համարում, անցյալը վերադառնում է ու քաղցած գայլի պես նայում աչքերիդ
26.12.2024 ● 21:10
Երբ քեզ շպրտած գոյության ակնթարթները հարատև խաղաղություն ես համարում, անցյալը վերադառնում է ու քաղցած գայլի պես նայում աչքերիդ։
Կեղ խաղաղության գինը․ անոնս (տեսանյութ)
26.12.2024 ● 19:55
Երբ քեզ շպրտած գոյության ակնթարթները հարատև խաղաղություն ես համարում, անցյալը վերադառնում է ու քաղցած գայլի պես նայում աչքերիդ․․․։
«Մայր Հայաստանի» ավագանու անդամները հաշիվ են պահանջել Տիգրան Ավինյանից՝ հոր արտահայտությունների կապակցությամբ (տեսանյութ)
26.12.2024 ● 19:26
«Մայր Հայաստանի» ավագանու անդամները հաշիվ են պահանջել Տիգրան Ավինյանից՝ հոր արտահայտությունների կապակցությամբ։
Ըստ Ավինյանի հոր՝ OPEL վարողները համբալ են (տեսանյութ)
26.12.2024 ● 19:18
Հրաժարականդ գրի, Ավինյա’ն։
Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը
26.12.2024 ● 17:56
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամին:
ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին
26.12.2024 ● 17:51
Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ գործընկերների հետ փոխշահավետ, բազմապլանային համագործակցությունը, ասել է Ռուսաստանի ղեկավարը: