Լրահոս

24.01.2013 15:00


Ավելավոր ցուցարարներից խուսափելով՝ Սահակաշվիլին հետնամուտքից է մտել նախագահական նստավայր

Ավելավոր ցուցարարներից խուսափելով՝ Սահակաշվիլին հետնամուտքից է մտել նախագահական նստավայր

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստիպված է եղել նախագահական նստավայր մտնել հետնամուտքից։ Նախագահական նստավայրի դիմաց հավաքված են եղել ցուցարարներ, ովքեր ավելները ձեռքներին պահանջել են Սահակաշվիլիիի հրաժարականը։ Նրանք պնդել են, որ Սահակաշվիլիի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է հունվարի 20–ին։ Բայց նրա նախաձեռնած օրենսդրական փոփոխության համաձայն՝ Սահակաշվիլին կարող է նախագահի աթոռին մնալ մինչև աշուն՝ նոր նախագահական ընտրություններ։   

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը