Լրահոս

24.01.2013 14:42


Գարեգին Նժդեհին մարմնավորած դերասանը ավտոպատահարի չի ենթարկվել

Գարեգին Նժդեհին մարմնավորած դերասանը ավտոպատահարի չի ենթարկվել

Այսօր «Գարեգին Նժդեհ» ֆիլմին նվիրված ասուլիսին պետք է մասնակցեր նաև կինոնկարի հերոսին մարմնավորած Արտաշես Ալեքսանյանը։ Էլեկտրանային լրատվամիջոցներով տարածվեց, որ դերասանը հեռախոսով հայտնել է, թե ավտոպատահարի հետևանքով ավտոմեքենան շրջվել է՝ չմանրամասնելով, թե ում մեքենայի մասին է խոսքը։ Ալեքսանյանը հայտնել է, որ ասուլիսին կհասնի ուշացումով, սակայն որոշ ժամանակ անց նա չի պատասխանել հեռախոսազանգերին։

Ավելի ուշ, սակայն, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը և այս պահին Ա. Ալեքսանյանը գտնվում է Նոր-Նորքի 9-րդ զանգվածում: Դեպքը տեղի է ունեցել նրա ընկերոջ հետ։

 Հիշեցնենք, որ  «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան  նախատեսված է հունվարի 28-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը