Արամ Հարությունյան. «20% ձայն կնկարեն Րաֆֆի Հովհաննիսյանի համար՝ նրան տալով երկրորդ տեղը»(տեսանյութ)
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ընտրություններում 20% ձայն կնկարեն Րաֆֆի Հովհաննիսյանի համար՝ նրան տալով երկրորդ տեղը: Երրորդ տեղը կտան Պարույր Հայրիկյանին: Իսկ Հրանտ Բագրատյանին՝ չորրորդ տեղը:
Ա. Հարությունյանը հույս ունի, որ նախագահի մեկ այլ թեկնածու՝ Արման Մելիքյանը կմիանա իր առաջարկին և ընտրություններից 10 օր առաջ կհանի թեկնածությունը: Անդրիաս Ղուկասյանին էլ անվանել է քաղաքական փորձառության պակաս ունեցող, իսկ էպոսագետ Վարդան Սեդրակյանի մասին խոսելիս՝ ասել է.
–Ես չգիտեմ «Սասունցի Դավիթ» էպոսից ո՞ւմ է իրեն նմանեցնում։ Միգուցե Վերգոյին կամ Ձենով Օհանի՞ն։ Բայց ուզում եմ հավատալ, որ նրա մղումներն ազնիվ էին: Ի դեպ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը վարսավիրանոց է գնում, ես լավ վարսավիր ունեմ՝ Վարդգես անունով, թող գնա նրա մոտ, լավ սանրվածք անի:
Խոսելով Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասին, ով սատարելու է Սերժ Սարգսյանին՝ նախագահի թեկնածուն ասել է.
–Եթե մեկի ճակատին փորագրված է եղել «Օրինաց երկիր», ապա հետագայում նրա ճակատին ինչ ասես գրված կլինի:
Համոզմունք հայտնելով, որ իր հեռախոսը գաղտնալսում են՝ Ա. Հարությունյանը Սերժ Սարգսյանին առաջարկել է մարդկանց խոհանոցներո՛ւմ «ժուչոկ» դնել, բայց և զգուշացրել է՝ կգժվի, երբ լսի՝ ինչ են իր մասին խոսում:
–Այն մարդիկ, ովքեր տոմս են առել և գնացել երկրից, այդպիսով դեմ են քվեարկել Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին: Անգամ մահացած մարդիկ են իրենց մահով դեմ քվեարկել Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին,–նշել է Ա. Հարությունյանը:

7or.am