Լրահոս

24.01.2013 13:40


Նախախորհրդարանը կազմակերպում է հանրային լսումներ

Նախախորհրդարանը կազմակերպում է հանրային լսումներ

Նախախորհրդարանը հունվարի 25-ին՝ ժամը 12:00-ին, Նարեկացի արվեստի միության դահլիճում (Վարդանանց 16/1) կազմակերպում է հանրային լսումներ՝ «Մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները.  քաղաքաշինություն» թեմայով:

Հանրային լսումների նպատակը քաղաքաշինության ոլորտում մշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրների բացահայտումն է և դրանց լուծման ուղիների ու տարբերակների որոնումը՝ հետագայում Նախախորհրդարանի կողմից մշակվող Ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության Ռազմավարական հայեցակարգի նախագծում համապատասխան ներբերումներ կատարելու համար:
Վարող՝ Վարդան Հակոբյան - դիրիժոր, Նախախորհրդարանի անդամ
Բանախոսներ՝

Հայաստանից
1. Գարեգին Մուշեղյան – վաստակավոր ճարտարապետ

2. Սաշուր Քալաշյան – վաստակավոր ճարտարապետ

3. Ռուբեն Արևշատյան – արվեստի քննադատ, անկախ համադրող

Ռուսաստանից
4. Կարեն Բալյան – ճարտարապետ, Ճարտարապետական գեղարվեստական արվեստանոցի գլխավոր տնօրեն

5. Անդրեյ Իվանով – ճարտարապետ, հետազոտող

Այս խորագրի վերջին նյութերը