Տնտեսական

24.01.2013 13:20


Արմեն Պողոսյան. «Ընտրություններից հետո՝ ապրիլից, արդեն թանկացման նոր ալիք կսկսվի»

Արմեն Պողոսյան. «Ընտրություններից հետո՝ ապրիլից, արդեն թանկացման նոր ալիք կսկսվի»

«Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, թե Հայաստանում ապրանքները կրկին կթանկանան։

–Մենք կանգնած ենք գների հերթական բարձրացման շեմին։ Դրանք անընդհատական թանկացումներ են։ Արդեն հայտնի է, որ բնական գազի սակագինը բարձանալու է, և բնականաբար սպասելի է, որ դրան կհետևի որոշ ծառայությունների գների բարձրացումը,–հայտարարել է նա։

Թանկացումների պատճառ կլինի նաև կառավարության վարած հարկային քաղաքականությունը, օրինակ՝ ստոմատոլոգիական ծառայությունների, անշարժ գույքի ոլորտներում։

Սպառողների շահերի պաշտպանն ընդգծել է, որ պարզապես նախընտրական այս շրջանում թանկացումների ալիքը կառավարությունը զսպում է, բայց ընտրություններից հետո՝ ապրիլից, արդեն թանկացման նոր ալիք կսկսվի։

–Բոլորը բողոքում են, բայց դա կազմակերպված բնույթ չի ստանում: Մեր խոհանոցներում բոլորն էլ բողոքում են, բայց ոչ մի շարունակություն չի ստանում: Եթե ջուրը կամ գազը թանկանում է, ո՞ւր է մեր ռեակցիան, ինչո՞ւ փողոց դուրս չենք գալիս,-ընդգծել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը