Կանխարգելվում են ճանապարհային տնտեսության ոլորտի իրավախախտումները
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։ Նախագծի նպատակն է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքից բխող` ճանապարհային տնտեսության ոլորտին առնչվող բոլոր ոչ իրավաչափ գործողությունների համար սահմանել համաչափ վարչական պատասխանատվություն։
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում ակնկալվում է դյուրացնել փոխադրամիջոցների մասով գույքահարկի գանձումը։ Դրա շնորհիվ կապահովվի գույքահարկի ամբողջական գանձումն այն համայնքի բյուջե, որտեղ տվյալ ժամանակահատվածում առաջացել են գույքահարկի գծով չկատարված պարտավորությունները, կբարելավվի օրենքի կիրարկման ընթացակարգը։ Գործադիրը քննության է առել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլոր երեխաներին` անկախ ծնողների աշխատող լինելու հանգամանքից։ Կառավարությունը, որպես ընդառաջ քայլ, պատրաստակամություն է հայտնել նախագծի հեղինակների հետ քննարկել ուսանող մայրերին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք տրամադրելու հնարավորության հարցը։ Նիստում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է նշված հուշարձանները տեղափոխելու կամ դրանք փոփոխելու ժամանակ հասարակական կարծիքը հաշվի առնելու մեխանիզմ, ինչի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել ՀՀ կառավարությունը։ Գործադիրը նպատակահարմար չի համարել նաև նույն պատգամավորի մեկ այլ օրենսդրական նախաձեռնության` «Տեղական ինքնակառավարման մասին» և «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը. հեղինակի կարծիքով` իր առաջարկությունն ընդունելու դեպքում կսահմանափակվի նույն անձի` համայնքի ղեկավարի պաշտոնում երկու անգամից ավելի անընդմեջ առաջադրվելու հնարավորությունը։
Կանխարգելվում են ճանապարհային տնտեսության ոլորտի իրավախախտումները
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։ Նախագծի նպատակն է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքից բխող` ճանապարհային տնտեսության ոլորտին առնչվող բոլոր ոչ իրավաչափ գործողությունների համար սահմանել համաչափ վարչական պատասխանատվություն։
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում ակնկալվում է դյուրացնել փոխադրամիջոցների մասով գույքահարկի գանձումը։ Դրա շնորհիվ կապահովվի գույքահարկի ամբողջական գանձումն այն համայնքի բյուջե, որտեղ տվյալ ժամանակահատվածում առաջացել են գույքահարկի գծով չկատարված պարտավորությունները, կբարելավվի օրենքի կիրարկման ընթացակարգը։
Գործադիրը քննության է առել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլոր երեխաներին` անկախ ծնողների աշխատող լինելու հանգամանքից։ Կառավարությունը, որպես ընդառաջ քայլ, պատրաստակամություն է հայտնել նախագծի հեղինակների հետ քննարկել ուսանող մայրերին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք տրամադրելու հնարավորության հարցը։
Նիստում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է նշված հուշարձանները տեղափոխելու կամ դրանք փոփոխելու ժամանակ հասարակական կարծիքը հաշվի առնելու մեխանիզմ, ինչի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել ՀՀ կառավարությունը։ Գործադիրը նպատակահարմար չի համարել նաև նույն պատգամավորի մեկ այլ օրենսդրական նախաձեռնության` «Տեղական ինքնակառավարման մասին» և «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը. հեղինակի կարծիքով` իր առաջարկությունն ընդունելու դեպքում կսահմանափակվի նույն անձի` համայնքի ղեկավարի պաշտոնում երկու անգամից ավելի անընդմեջ առաջադրվելու հնարավորությունը։