Լրահոս

24.01.2013 12:45


Լեզվաբան. «Շտեմարանը թունում է հայ ժողովրդին, բայց ավելի լավ կլիներ, որ կազմողներին թուներ»

Լեզվաբան. «Շտեմարանը թունում է հայ ժողովրդին, բայց ավելի լավ կլիներ, որ կազմողներին թուներ»

Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, լեզվաբան, հայագետ Դավիթ Գյուրջինյանը, անդրադառնալով  Հայոց լեզվի և գրականության շտեմարանի բովանդակությանը, «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Հայոց լեզվի և գրականության շտեմարանի «բոցերից»։ Պարզվում է՝ հայերենում թունել բայ կա (հատուկ զգուշացնում եմ՝ կապ չունի տաքսի նստած թլվատ աղջկա անեկդոտի հետ :)): Պարզվում է նաև, որ թունել-ը խոսակցական բառ է և նշանակում է «թունավորել», այսինքն՝ թույնել (ըստ Է. Աղայանի բառարանի, որը թեստակազմիչների Սուրբ գիրքն է)։ Այս կապակցությամբ առաջ են գալիս մի շարք հարցեր։ 1. Շտեմարանակազմիչները հայերենի և հայ գրականության ո՞ր դասագրքից են քաղել թունել բայը։ 2. Հայաստանի և Արցախի ո՞ր դպրոցում են սովորեցնում թունել բայը։ 3. Թունել բայն է՞լ է թեստագրուհիներից մեկի ասած «ուսուցողական բառերից»։ 4. Ըստ շտեմարանակազմիչների՝ ճի՞շտ կդիտվեն արդյոք դիմորդներից մեկի կազմած հետևյալ նախադասությունները. Շտեմարանը թունում է հայ ժողովրդին, բայց ավելի լավ կլիներ, որ կազմողներին թուներ։ ԳԹԿ-ն համարձակություն կունենա՞ գոնե մեկ անգամ թունելու թեստագրիչներին»։

Այս խորագրի վերջին նյութերը