Լրահոս

24.01.2013 12:23


ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում 2012թ. մուտքագրվել է 586 դիմում

ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում 2012թ. մուտքագրվել է 586 դիմում

ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում 2012թ. ընթացքում ընդհանուր առմամբ մուտքագրվել է 392 քաղաքացուց ստացված 586 դիմում, որից` 60-ը կրկնակի և 26 քաղաքացիներից ստացված 134 կրկնօրինակ, նույնաբովանդակ դիմում:

Մուտքագրված դիմումներից 43-ը ՀՀ գլխավոր դատախազություն է վերահասցեագրվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում` 17-ը`  ՀՀ Նախագահի, 6-ը`  ՀՀ  Ազգային  ժողովի, 5-ը`  ՀՀ ՄԻՊ աշխատակազմերից, 5-ը`  այլ պետական մարմիններից, 3-ը` հասարակական և քաղաքական կազմակերպություններից և   7-ը` այլ մարմիններից:

Հաշվետու ժամանակահատվածում բաժին մուտքագրված դիմումներին ընթացք է տրվել կամ դրանք լուծման համար դատախազության այլ ստորաբաժանումներ և այլ մարմիններ են ուղարկվել օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում, անավարտ դիմումներ չկան, անչափահասների վերաբերյալ դիմումներ չեն ստացվել:  

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների բաժին մուտքագրված 586 դիմումներից.

75-ը բավարարվել է, 

31-ը մերժվել է, որից 20-ը չի վերաբերել է դատախազի գործառույթներին:

15 դիմում թողնվել է առանց լուծման, քանի որ դիմումատուն չի կարողացել խնդրո առարկան հստակ շարադրել 

5 դիմումի թղթակցությունը դադարեցվել է, 

206 դիմումի տրվել է պարզաբանում, 

15 դիմում ուղարկվել է այլ մարմին 

239 դիմում ուղարկվել է դատախազության այլ ստորաբաժանումներ` դիմումում նշված փաստարկները ստուգելու համար:

Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժինը 2012թ. ընթացքում կազմակերպել է 236 քաղաքացու ընդունելություն (նախորդ տարվա 184-ի դիմաց, այսինքն` 52-ով ավելի):  

Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի` 01.08.07թ. թիվ 53 հրամանի` 13.07.04թ. թիվ 277 հրամանում փոփոխություն կատարելու վերաբերյալ պահանջի` բաժինը ընթացք է տվել նաև բռնադատվածների վերաբերյալ դիմումներին.

42 քաղաքացուց ստացվել է 46 դիմում, այդ թվում 4-ը` կրկնակի (նախորդ տարվա նույն ժամանակահտվածում` 36 քաղաքացուց ստացվել է  41 դիմում, որից 5-ը` կրկնակի):  

28 դիմում բավարարվել է և  դրանց տրամադրվել է բռնադատված կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգ լինելու մասին տեղեկանք, 16-ով տրվել է պարզաբանում, 1 դիմում մերժվել է` տվյալ անձի կարգավիճակը «Բռնդատվածների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ, և 1 դիմում ուղարկվել է դատախազության այլ ստորաբաժանում:

Այս խորագրի վերջին նյութերը