Իրենց հայտարարագրերն են ներկայացրել նաև ՀՀ նախագահի մյուս թեկնածուները
Իրենց գույքն ու եկամուտը հայտարարագրել են նաև ՀՀ նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանը, Արման Մելիքյանը, Արամ Հարությունյանը և Անդրիաս Ղուկասյանը։
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարագրել է անշարժ գույք Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում, 2003 թվականի արտադրության «Ջիփ Լարեդո» ավտոմեքենա, փոխառություններ «Սիթի Բանկից»՝ 21.000 դոլար, Կենսաթոշակային հիմնադրամից՝ 360.000 դրամ, «Բանկ օֆ Ամերիկայից»՝ 23.000 դոլար, «Բարկլեյս Բանկ Դելվերից»՝ 6000 դոլար, 0,0001 %-ի բաժնեմաս MGM ընկերությունում և հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 20 198.32 դոլար և 120.000 դրամ:
ԼՂՀ նախկին արտգործնախարարԱրման Մելիքյանը հայտարարագրել է միայն այն ներկայացնելու օրվա դրությամբ ունեցած իր դրամական միջոցները՝ 440.000 դրամ:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հայտարարգրել է անշարժ գույք Երևանի Լվովյան և Ծարավ Աղբյուրի փողոցներում, Գազ 3110101 մակնիշի ավտոմեքենա, և հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 500 դոլար և 1.600.000 դրամ:
«Ռադիո Հայ» ՍՊԸ–ի հիմնադիր Անդրիաս Ղուկասյանը հայտարարգրել է 3 անշարժ գույք Կոտայքի մարզում, ևս մեկը՝ Երևանում, «Ռադիո Հայից» ստացված 9.000.000 դրամ և «Ա-3 Ճարտարապետներ» ընկերությունից՝ 4.000.000 դրամ եկամուտները: Հայտարարագիրը ներկայացնելու պահին նրա դրամական միջոցները կազմել են 2.500.000 դրամ: Նա նաև 45% մասնաբաժին ունի «Ֆլամինգո-Արտ Լողափ» ՍՊԸ-ում:
Ավելի վաղ նախորդ մեկ տարվա դրությամբ իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը իրենց հայտարարգերեն էին ներկայացրել ՀՀ նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանը,Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանըև Վարդան Սեդրակյանը:
ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանըհայտարարագրել էր, որ Ստեփանակերտում 96 քմ բնակարան, 1992թ. արտադրության «Միցուբիշի Մոնտերո» ավտոմեքենա, 18-20-րդ դարերի հնաոճ իրեր, հայտնի նկարիչների կտավների հավաքածու, ժամանակակից նկարիչների 32 կտավներ և հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 108 միլիոն 400 հազար դրամ ունի:
ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հայտարարագրել էր ՀՀ ԱԺ պատգամավորի իր աշխատավարձը՝ 2180980 դրամ, Ռուս-հայկական համալսարանից 1073900 դրամ աշխատավարձը, Ուկրաինայի Ազգ. բանկի Բանկային գործի համալսարանից՝ 91439 հրիվնա, Pernod-Ricard–ից՝ 9400 եվրո և «Ասմուս Ռոնտե»–ից՝ 7342000 դրամ աշխատավարձերը: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունի 65.000 ԱՄՆ դոլար:
«Ժառանգության» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարագրել էր Երևանի Նորքի և Երզնկյան փողոցների վրա ունեցած անժարժ գույքը, Գազ 311000 մակնիշի մեքենան և հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցած 402.000 դրամ և 51.000 ԱՄՆ դոլարը:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանըիր հայտարարգրում նշել էր մի քանի հողամասեր Կոտայքի մարզում և Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջաններում, 2011թ. արտադրության Միցուբիշի Outlander 3.0 մակնիշի թեթև մարդատարը: Սեդրակյանը նշել է, որ թանկարժեք գույք չունի:
Փաստորեն այսպիսով Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ ՀՀ նախագահի ամենահարուստ թեկնածուն։
Իրենց հայտարարագրերն են ներկայացրել նաև ՀՀ նախագահի մյուս թեկնածուները
Իրենց գույքն ու եկամուտը հայտարարագրել են նաև ՀՀ նախագահի թեկնածուներ Պարույր Հայրիկյանը, Արման Մելիքյանը, Արամ Հարությունյանը և Անդրիաս Ղուկասյանը։
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարագրել է անշարժ գույք Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում, 2003 թվականի արտադրության «Ջիփ Լարեդո» ավտոմեքենա, փոխառություններ «Սիթի Բանկից»՝ 21.000 դոլար, Կենսաթոշակային հիմնադրամից՝ 360.000 դրամ, «Բանկ օֆ Ամերիկայից»՝ 23.000 դոլար, «Բարկլեյս Բանկ Դելվերից»՝ 6000 դոլար, 0,0001 %-ի բաժնեմաս MGM ընկերությունում և հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 20 198.32 դոլար և 120.000 դրամ:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարագրել է միայն այն ներկայացնելու օրվա դրությամբ ունեցած իր դրամական միջոցները՝ 440.000 դրամ:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հայտարարգրել է անշարժ գույք Երևանի Լվովյան և Ծարավ Աղբյուրի փողոցներում, Գազ 3110101 մակնիշի ավտոմեքենա, և հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ՝ 500 դոլար և 1.600.000 դրամ:
«Ռադիո Հայ» ՍՊԸ–ի հիմնադիր Անդրիաս Ղուկասյանը հայտարարգրել է 3 անշարժ գույք Կոտայքի մարզում, ևս մեկը՝ Երևանում, «Ռադիո Հայից» ստացված 9.000.000 դրամ և «Ա-3 Ճարտարապետներ» ընկերությունից՝ 4.000.000 դրամ եկամուտները: Հայտարարագիրը ներկայացնելու պահին նրա դրամական միջոցները կազմել են 2.500.000 դրամ: Նա նաև 45% մասնաբաժին ունի «Ֆլամինգո-Արտ Լողափ» ՍՊԸ-ում:
Ավելի վաղ նախորդ մեկ տարվա դրությամբ իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը իրենց հայտարարգերեն էին ներկայացրել ՀՀ նախագահի թեկնածուներ Սերժ Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Սեդրակյանը:
ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հայտարարագրել էր, որ Ստեփանակերտում 96 քմ բնակարան, 1992թ. արտադրության «Միցուբիշի Մոնտերո» ավտոմեքենա, 18-20-րդ դարերի հնաոճ իրեր, հայտնի նկարիչների կտավների հավաքածու, ժամանակակից նկարիչների 32 կտավներ և հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 108 միլիոն 400 հազար դրամ ունի:
ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հայտարարագրել էր ՀՀ ԱԺ պատգամավորի իր աշխատավարձը՝ 2180980 դրամ, Ռուս-հայկական համալսարանից 1073900 դրամ աշխատավարձը, Ուկրաինայի Ազգ. բանկի Բանկային գործի համալսարանից՝ 91439 հրիվնա, Pernod-Ricard–ից՝ 9400 եվրո և «Ասմուս Ռոնտե»–ից՝ 7342000 դրամ աշխատավարձերը: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունի 65.000 ԱՄՆ դոլար:
«Ժառանգության» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարագրել էր Երևանի Նորքի և Երզնկյան փողոցների վրա ունեցած անժարժ գույքը, Գազ 311000 մակնիշի մեքենան և հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցած 402.000 դրամ և 51.000 ԱՄՆ դոլարը:
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը իր հայտարարգրում նշել էր մի քանի հողամասեր Կոտայքի մարզում և Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր վարչական շրջաններում, 2011թ. արտադրության Միցուբիշի Outlander 3.0 մակնիշի թեթև մարդատարը: Սեդրակյանը նշել է, որ թանկարժեք գույք չունի:

7or.am