Լրահոս

24.01.2013 11:44


«Ի-Դի-Էմ-Սի»-ի և ՀՀՃԾ ՀԿ–ների միջև համաձայնագիր է տորագրվել

«Ի-Դի-Էմ-Սի»-ի և ՀՀՃԾ ՀԿ–ների միջև համաձայնագիր է տորագրվել

Հունվարի 24-ին ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը («Ի-Դի-Էմ-Սի») դրամաշնորհի համաձայնագիր ստորագրեց «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ՀՀՃԾ) հասարակական կազմակերպության հետ, որն իրականացնելու է Սևծովյան տարածաշրջանի մետաքսի ճանապարհի միջանցքի ծրագիրը (ՍՏՄՃՄ):
ՍՏՄՃՄ-ն, որը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության, ՀՀՃԾ-ի և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, երկամյա ծրագիր է, որը կխթանի միջսահմանային համագործակցությունը և տնտեսական զարգացումը սևծովյան տարածաշրջանի չորս երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի, Վրաստանի և Հայաստանի 100 համայնքներում: Ծրագիրը, որի գլխավոր  իրականացնողը Հայաստանում ՀՀՃԾ-ն է, նաև կնպաստի գյուղական բնակավայրերի մեկուսացման նվազեցմանը և էկոտուրիզմի խթանման միջոցով տեղական համայնքների զարգացմանը՝ նպատակ ունենալով հարստացնել այցելուների փորձը և պահպանել մշակութային հուշարձաններն ու կենսաբազմազանությունը: 
Ծրագիրը Հայաստանում բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից.
•       Պատմամշակութային և բնական զբոսաշրջությանն 43 վայրերում 148 ուղղորդիչ նշանների և 114 տեղեկատվական վահանակների, 77 հետիոտն շրջայցի և արշավային ցուցանակների, ինչպես նաև 55 հուշախեցերի տեղադրում:
•       Ճանապարհի վիրտուալ էլեկտրոնային տարբերակ, որը կներառի ինտերնետային վեբկայք և սմարթֆոնների հինգ հավելվածներ՝ մուլտիմեդիա և բազմալեզու բովանդակությամբ և սոցիալական ցանցերին ինտեգրվելու հնարավորությամբ: Ծրագրին մասնակից երկրների կոնսորցիումը համաձայնել է, որ ծրագրի տեխնիկական սպասարկումն իրականացվի հայ մասնագետների կողմից: Այսպիսով, Հայաստանում մշակված վեբկայքն ու հավելվածները կօգտագործվեն բոլոր չորս երկրներում: Ուղեցույցը զբոսաշրջային ծառայություններ մատուցող տեղական տնտեսվարողներին հնարավորություն կտա ընդգրկել իրենց ծառայությունները (կացարան, սնունդ, տեղական արհեստագործություն, հուշանվերներ,
ուղեցույցներ և այլն) ճանապարհային ցուցակում և այդպիսով դրանք հասանելի դարձնել գլոբալ համայնքին: 

•    Զբոսաշրջության ծառայություն մատուցող տեղական, մարզային և ազգային հաստատությունների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպում զբոսաշրջության ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հասանելի դարձնելու վերաբերյալ:
Եվրոպական Միությունն աջակցում է ծրագրին իր Սևծովյան ավազանի համատեղ գործողությունների ծրագրի միջոցով՝ որպես Եվրոպական հարևանություն և գործընկերության, ինչպես նաև Եվրոպական Միությանն անդամակցելու աջակցության գործիքների բաղկացուցիչ: Հայաստանում ծրագրի իրականացմանն աջակցում են էկոնոմիկայի, մշակույթի, տրանսպորտի և կապի, բնապահպանության նախարարությունները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտները, Հայաստանի թռչունների պահպանման միությունը և «Ժողովրդավարությունն այսօր» հասարակական կազմակերպությունը:

Այս խորագրի վերջին նյութերը