Լրահոս

24.01.2013 11:19


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իր միջանկյալ զեկույցում հիշեցրել է ԱԺ ընտրությունների վերջնական զեկույցի մասին

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը իր միջանկյալ զեկույցում հիշեցրել է ԱԺ ընտրությունների վերջնական զեկույցի մասին

2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է իր առաջին միջանկյալ զեկույցը: Դրանում հիշեցվում է 2012թ. մայիսի 6–ի խորհրդարանական ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի վերջնական զեկույցը։

«Ընտրությունները, որոնք անցկացվեցին բարեփոխված իրավական դաշտի ներքո, բնորոշվեցին մրցակցային, ակտիվ և հիմնականում խաղաղ նախընտրական քարոզչությամբ, ինչը, սակայն, ընդգծվեց գործընթացների  ամբողջականության նկատմամբ վստահության ցածր մակարդակով: Ընտրություններին մասնակիցների կողմից նախընտրական քարոզչության դրույթների որոշ խախտումներ, այդ թվում վարչական միջոցների օգտագործումը և ընտրողների ընտրության ազատությունը սահմանափակելու փորձերը, ստեղծել էին անհավասար մրցակցային դաշտ և հակասում էին ԵԱՀԿ պարտավորություններին»,–ասված էր այդ զեկույցում:

Այս միջանկյալ զեկույցում ընդգծվում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ստեղծվել է կառավարության եւ այլ պետական ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ և հանձնարարվել է ուսումնասիրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ այլ միջազգային կառույցների հանձնարարականները:

«Աշխատանքային խմբի գործունեության արդյունքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին է ներկայացվել 2012 թվականի հոկտեմբերին, որով առաջարկվել է՝ իրավական նորմատիվային բազայի դրույթները չպետք է փոփոխության ենթարկվեն սպասվող ընտրություններին այդքան մոտ»,- նշված է զեկույցում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը