Լրահոս

24.01.2013 10:11


ԼՂՀ արտաքին գործերի նախարարը ընդունել է ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի ուսանողներին և դասախոսներին

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը ընդունել է ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի ուսանողներին և դասախոսներին

Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով ԼՂՀ ժամանած ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի ուսանողներին և  դասախոսներին:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության պատմությանը, ընթացիկ փուլին, հակամարտության կարգավորման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցերի:

Կարեն Միրզոյանը, մասնավորապես, նշել է, որ Ադրբեջանի կողմից պարտադրված անհավասար պատերազմում Արցախիժողովուրդը կարողացել է ոչ միայն պաշտպանել իր հայրենիքը և հաղթել պատերազմը, այլ նաև կերտել անկախ պետականություն` հիմնված ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների հարգման սկզբունքների վրա:

 «Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Լեռնային Ղարաբաղը հանդես է գալիս հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, և Արցախի` որպես լիիրավ կողմ բանակցային սեղանի շուրջ վերադարձի օգտին»,- ասել է Կ. Միրզոյանը:

ԼՂՀ ԱԳ նախարարը նշելով, որ Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել բանակցությունների էությունը և ձևաչափը` ասել է. «ղարաբաղյան խնդրի կարգավորման առանցքը հանդիսանում է Ղարաղաղի ժողովրդի ազատ կամքի ընդունումը: Մենքհավատում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է անպայման հաշվի առնվի»:

Նախարարը ընգծել է, որ միայն ադրբեջանական կողմից առկա իրողությունների ճանաչումը, ատելության քարոզչությունից ևմիլիտարիստական տրամադրություններից հրաժարումը, ինչպես նաև   ռազմական ծախսերի ավելացման դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում հակամարտության կարգավորման, խաղաղության և կայունության հաստատման համար:

Այս խորագրի վերջին նյութերը