«Գյումրու պետական հիմնարկներում աշխատողներին պարտադրում են անպայման գնալ քվեարկության»
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արդեն երրորդ ահազանգն եմ ստանում այն մասին, որ Գյումրու պետական հիմնարկներում աշխատողներին պարտադրում են անպայման գնալ քվեարկության: Քվեարկությունից դեռ մեկ ամիս առաջ են սկսել փաստորեն ճնշումները: Երբ մարդիկ դժգոհում են, թե չեն ուզում գնալ ընտրության, ասում են` ոչինչ, գնացեք, ում ուզում եք` ընտրեք, միայն թե` անպայման մասնակցեք: Սպառնում են, որ աշխատանքից կարող է զրկվեն եթե չմասնակցեն ընտրություններին: Երեք բողոքն էլ մտավորականներից եմ ստացել: Երեքն էլ խնդրում են` անձերը չհրապարակել, բայց հիմնարկները նշել են, երկուսին անձամբ գիտեմ:
Սա ենթադրում էի, իհարկե, որովհետեւ իշխանությունը վախենում է ցածր մասնակցությամբ ընտրություն ունենալ, իրենց ավելի շատ պետք է 50-60 տոկոսանոց մասնակցությամբ ու թեկուզ 51 տոկոսանոց հաղթանակ, քան թե 15 տոկոսանոց մասնակցությամբ` 95 տոկոսանոց հաղթանակ:
Այդ շարքում հիմնական գործիքներից մեկը վարչական ռեսուրսի չարաշահումն է լինելու, հին փորձված գործիք է` ճնշումները պետական եւ համայնքային բյուջեներից սնվող հիմնարկների վրա, 915 համայնքապետարան` մոտ 7000 աշխատող, ՀՈԱԿ-ներում` մոտ 15.000 աշխատող, 1450 դպրոց` մոտավորապես` 100.000 աշխատողով, բուհեր, քոլեջներ, ուսումնարաններ, հիվանդանոցներ, կլինիկաներ, բանակ, ոստիկանություն, ԱԱԾ եւ այլն, եւ այլն...: Մասնակցության թիվ է պետք ապահովել, բովանդակությունը կնկարեն ոնց էլ լինի: Իսկ եթե մասնակցությունը չապահովվեց, մի քիչ բարդանալու է, լցոնելու են ու ավելի շատ են նկարելու»: