Տնտեսական

24.01.2013 10:27


«Ինգո Արմենիայի» սեփականատերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է

«Ինգո Արմենիայի» սեփականատերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է

 «Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որը համարվում է Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար եւ միաժամանակ` Ռուսաստանի պետական ապահովագրական ընկերության ներկայացուցիչն է, գնել է մեկ այլ ապահովագրական գործող ընկերություն:

«Մեր աղբյուրների փոխանցմամբ` «Ռոսգոսստրախ Արմենիան» գնել է կամ «Գարանտ Ինշուրանսը», կամ էլ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություններից որեւէ մեկը: Նկատենք, որ «Գարանտ Ինշուրանսի» սեփականատերը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն է, իսկ «Ինգո Արմենիայի» սեփականատերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է»,- գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը