Լրահոս

24.01.2013 10:25


Ստեփան Դեմիրճյանը վերադարձել է Հայաստան

Ստեփան Դեմիրճյանը վերադարձել է Հայաստան

 ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը «168 ժամ»-ին փոխանցել է, որ երեկ առավոտյան Ստեփան Դեմիրճյանը վերադարձել է Հայաստան: Նրա խոսքով` Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակը լավ է և հետվիրահատական որևէ բարդություն չի առաջացրել: Հարցին, թե ՀԺԿ նախագահն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ե՞րբ կհայտնի իր դիրքորոշումը, Գրիգոր Հարությունյանը պատասխանել է, որ առայժմ այդ մասին քննարկում կուսակցությունում չի եղել: «Պարոն Դեմիրճյանը դեռ նոր է եկել, չի հանգստացել: Ընտրությունները ոչ մի տեղ չեն փախչի: Իսկ ընտրություն լինելո՞ւ է»,- ասել է Գրիգոր Հարությունյանը: 

Հիշեցնենք, որ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հունվարի 9-ին վիրահատվել էր Գերմանիայի Մյունհեն քաղաքում։

Այս խորագրի վերջին նյութերը