ՄԻՊ–ը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչները քննարկեցին գալիք նախագահական ընտրությունները
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունեց ԵԱՀԿԺողովրդավարականհաստատություններիեւմարդուիրավունքներիգրասենյակի/ԺՀՄԻԳ/ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինիին և նույն առաքելության իրավական վերլուծաբան Էլլիսաֆեթ Քարաջիանիդուին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին թե´ անցած խորհրդարանական ընտրություններն ու թերությունները, թե´ գալիք նախագահական ընտրությունները և ընտրությունների հետ կապված աշխատանքները։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ներկայացուցիչները կարևորեցին Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավվածությունը ընտրական գործընթացում, ինչպես նաև մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Պաշտպանի զեկույցի նկատմամբ։ Առաքելության ներկայացուցիչները բարձրացրեցին մի շարք խնդիրներ, որոնց թվում էին տեղական և միջազգային դիտորդների սակավաթվությունը, ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության անվստահությունը, Օմբուդսմենի ներգրավվածությունը ընտրությունների հետ կապված աշխատանքային խմբում և մի շարք այլ խնդիրներ։
Առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին Պաշտպանի ինստիտուտի հետ հետագա համագործակցության և երկարատև աշխատանքի հույս հայտնեց՝ ևս մեկ անգամ ընգծելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը շատ է կարևորում Օմբուդսմենի կատարած աշխատանքը։
Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու քննարկված խնդիրների հետ կապված յուրաքանչյուր նախաձեռնությանը։
ՄԻՊ–ը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչները քննարկեցին գալիք նախագահական ընտրությունները
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ընդունեց ԵԱՀԿԺողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ Ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինիին և նույն առաքելության իրավական վերլուծաբան Էլլիսաֆեթ Քարաջիանիդուին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին թե´ անցած խորհրդարանական ընտրություններն ու թերությունները, թե´ գալիք նախագահական ընտրությունները և ընտրությունների հետ կապված աշխատանքները։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ներկայացուցիչները կարևորեցին Մարդու իրավունքների պաշտպանի ներգրավվածությունը ընտրական գործընթացում, ինչպես նաև մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Պաշտպանի զեկույցի նկատմամբ։ Առաքելության ներկայացուցիչները բարձրացրեցին մի շարք խնդիրներ, որոնց թվում էին տեղական և միջազգային դիտորդների սակավաթվությունը, ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության անվստահությունը, Օմբուդսմենի ներգրավվածությունը ընտրությունների հետ կապված աշխատանքային խմբում և մի շարք այլ խնդիրներ։
Առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին Պաշտպանի ինստիտուտի հետ հետագա համագործակցության և երկարատև աշխատանքի հույս հայտնեց՝ ևս մեկ անգամ ընգծելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելությունը շատ է կարևորում Օմբուդսմենի կատարած աշխատանքը։
Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու քննարկված խնդիրների հետ կապված յուրաքանչյուր նախաձեռնությանը։
Պաշտպանի աշխատակազմ