Լրահոս

23.01.2013 17:24


ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությունը կայցելի Մատենադարան

ԱՊՀ  Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությունը  կայցելի  Մատենադարան

Հունվարի  24-ին, ժամը 13.00-ին  ԱՊՀ  Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակությունը  կայցելի  Մատենադարան՝ ծանոթանալու  ձեռագրատան  ցուցադրություններին: Այնուհետև  Մատենադարանի գիտական նիստերի դահլիճում տեղի կունենա  պատվիրակության հանդիպումը ՀՀ մշակույթի   նախարար   Հասմիկ Պողոսյանի հետ,որի ընթացքում կքննարկվեն ԱՊՀ տարածաշրջանում մշակութային համագործակցության նոր հնարավորություններն ու հեռանկարները,ինչպես նաև  անդրադարձ  կլինի  Գյումրին ՝ 2013 թվականի  ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու  ծրագրին: Հանդիպման ավարտին լրագրողները  հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել պատվիրակության անդամներին: Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել այնպիսի հայտնի մտավորականներ, լրագրողներ, դերասաններ ու մարզիկներ,ինչպիսիք են Միխայիլ Շվիդկոյը,Իրինա Ռոդնինան,Լևոն Օգանեզովը,Դմիտրի Խառատյանը,Նիկոլայ  Սվանիձեն,Եվգենի Պետրոսյանը,Ելենա Ստեպանենկոն և այլոք:

Այս խորագրի վերջին նյութերը