Լրահոս

23.01.2013 15:46


Կոնստանիտն Մելաձեն կհոգա ավտովթարի պատճառով զոհված կնոջ երկու երեխաների մասին

Կոնստանիտն Մելաձեն կհոգա ավտովթարի պատճառով զոհված կնոջ երկու երեխաների մասին

Հանրահայտ երգիչ Վալերի Մելաձեի եղբայրը՝ ոչ պակաս հանրահայտ կոմպոզիտոր և պրոդյուսեր Կոնստանիտն Մելաձեն, խոստացել է հոգ տանել ավտովթարի պատճառով զոհված կնոջ երկու երեխաների մասին։

Մելաձեն 2012թ. դեկտեմբերի 27-ին Կիև-Օբուխով ավտոմայրուղում «Լեկսուս» մակնիշի ավտոմեքենան վարելիս վրաերթի էր ենաթարկել վերգետնյա անցումով անցնող 30-ամյա Աննա Պիշալոյին, ով տեղում մահացել էր: Ու թեև ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունում  վարորդի անունը չէր նշվել, սակայն Մելաձեն չէր ժխտել, որ մեքենայի ղեկին հենց ինքն է եղել:

Այժմ էլ Մելաձեն կհոգա այդ կնոջ զավակների՝ 5–ամյա Դանիիլի և 2–ամյա Սոֆիայի կարիքները, մինչև նրանց չափահաս դառնալը։ Նա նաև զոհվածի մոտ հարազատներին 30 հազ. ԱՄՆ դոլար է փոխանցել, և այսպիսի փոխանցումներ մտադիր է անել ամեն ամիս։

Մելաձեի հարազատներից մեկն ասել է, որ երգահանը շատ ծանր է տանում կատարվածը, անգամ մտադիր է այլևս երաժշտություն չգրել և փակել «Երկրի ձայնը» երաշժտական նախագիծը, քանի որ այդ դժբախտ դեպքն իրեն թույլ չի տալիս աշխատել։

Իսկ ՆԳՆ–ի աղբյուրն ասել է, որ չնայած զոհվածի հարազատները հայց չեն ներկայացրել Մելաձեի դեմ, բայց նրան 8 տարվա ազատազրկում և վարորդական իրավունքներից մինչև 3 տարով զրկում է սպառնում։

Ի դեպ,  զոհվածի հետ կապված տարօրինակ զուգադիպություններ են առկա։ Մասնավորապես դեկտեմբերի 29–ը՝ Աննայի հուղարկավորության օրը, համընկել է նրա հոր «քառասունքի» հետ։ Ավելին, ասում են՝ ավտովթարից մի քանի օր առաջ Աննան պատմել է, որ երազում իր հայրն է եկել, բացել աչքերը և ասել՝ իր հետ է տանելու սիրելի թոռնիկ Դանիիլին։ Աննան էլ խնդրել է երեխայի փոխարեն վերցնել իրեն։   

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը